Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.09.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                 

13 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 118

քաղ. Մոսկվա

             

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

             

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

              

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի սեպտեմբերի 13-ի

թիվ 118 որոշման

                  

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (2-րդ հավելված)՝

ա) 061 ծածկագրով դիրքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

                  

«061

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգի հետ կապ չունեցող՝ հետազոտությունների եւ փորձարկումների անցկացման համար որպես փորձանմուշներ (նմուշներ) տեղափոխվող ապրանքներ».

                 

բ) 063 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

              

«064

Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման անցկացման նպատակներով որպես փորձանմուշներ (նմուշներ) տեղափոխվող ապրանքներ».

                   

2. Մաքսային վճարների վճարման մասով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝

ա) 4.3 ենթաբաժնի 4.3.1 կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

               

«Ակցիզը չի վճարվում Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կետի 1.1 ենթակետին համապատասխան՝ Կալինինգրադի մարզում հատուկ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում

3».

             

բ) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

               

«ԱԱՀ-ն չի վճարվում Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին կետի 1.1 ենթակետին համապատասխան՝ Կալինինգրադի մարզում հատուկ տնտեսական գոտու տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման դեպքում

КН».

                    

З. Փաստաթղթերի եւ տեղեկությունների տեսակների դասակարգչում (8-րդ հավելված)՝

ա) 4-ին բաժինը «04131» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

                

«04200

Ինտերնետ-պատվերը (ամսաթիվը եւ համարը), համապատասխան որին ձեռք են բերվել այն ապրանքները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան անցկացվող փորձնական նախագծի (փորձարկման) շրջանակներում».

               

բ) 7-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

              

«07051

Կապիտալ ներդրումների պաշտպանության եւ խրախուսման մասին համաձայնագիր (Ռուսաստանի Դաշնության համար)».

           

գ) 10-րդ բաժինը 10046 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

         

«10047

Ինտերնետ-հարթակի (ինտերնետ-խանութի) անվանումը».

                  

4. Այն ապրանքների կատեգորիաների դասակարգիչը, որոնք կարող են հայտագրվել ապրանքների բացթողման համար՝ մինչեւ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը (27-րդ հավելված), 01 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ դիրքով՝

              

«02

Մաքսային պահեստից «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ ֆիզիկական անձանց իրացվող օտարերկրյա ապրանքներ, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան անցկացվող փորձնական նախագծի (փորձարկման) շրջանակներում»:

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան