Գլխավոր տեղեկություն
Համար
N 615-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2022 թվականի N 615-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1661-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1661-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2022 թվականի մայիսի 31» բառերը փոխարինել «2023 թվականի մայիսի 31» բառերով.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «իրականացնում է ընկերությունը» բառերը փոխարինել «իրականացնում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ օտարման գործառույթների իրականացումը համակարգող ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով։

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ