ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1997 թ.
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների (այսուհետ` ձեռնարկություն) և ֆիզիկական անձանց (այսուհետ` քաղաքացիներ) կողմից ապրանքների և այլ առարկաների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և այդ տարածքից արտահանման համար գանձվող մաքսատուրքի դրույքաչափերը:
Հոդված 2. Մաքսատուրքի վճարման կարգը սահմանվում է «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 3. Մաքսատուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
Ապրանքի |
Ապրանքի համառոտ անվանումը |
Ներմու- |
Արտա-հանում |
1 |
2 |
3 |
4 |
01 | Կենդանի կենդանիներ | 0 | 0 |
02 | Միս և մսի ենթամթերքներ | 10 | 0 |
03 | Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ | 10 | 0 |
0301 | Կենդանի ձուկ | 0 | 0 |
04 | Կաթ և կաթնեղեն, թռչնի ձու | 10 | 0 |
05 | Այլ տեղում չհիշատակված կենդանական ծագում ունեցող նյութեր | 10 | 0 |
06 | Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի համանման այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ | 10 | 0 |
07 | Բանջարեղեն, ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ | 10 | 0 |
08 | Ուտելի պտուղներ, ընկույզ, բոստանային կամ ցիտրուսային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ | 10 | 0 |
09 | Սուրճ, թեյ, մատե (պարագվայական թեյ) և համեմունքներ | 10 | 0 |
10 | Հացահատիկ | 0 | 0 |
11 | Ալրաղացային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ | 10 | 0 |
12 | Ձիթատուների սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր, տեխնիկական նպատակների համար ծղոտ և կեր | 0 | 0 |
այդ թվում` | |||
1206 00 | արևածաղկի սերմ | 10 | 0 |
13 | Դոժխեժ, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական նյութեր ու լուծամազուքներ (էքստրակտներ) | 0 | 0 |
այդ թվում` | |||
1302 | բուսական հյութեր և լուծամզուքներ | 10 | 0 |
14 | Հյուսածո արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ բուսական նյութեր | 0 | 0 |
15 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր | 10 | 0 |
16 | Մսի, ձկան, խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից արտադրանք | 10 | 0 |
17 | Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն | 10 | 0 |
18 | Կակաո և կակաոյից պատրաստված մթերքներ | 10 | 0 |
19 | Հացահատիկներից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստվող մթերք, հրուշակեղեն | 0 | 0 |
այդ թվում` | |||
1902 | մակարոնեղեն | 10 | 0 |
1904 | հացահատիկային մշակաբույսերից պատրաստված կերակրատեսակներ | 10 | 0 |
1905 30 | քաղցր թխվածքաբլիթ, վաֆլի | 10 | 0 |
20 | Բանջարեղենի վերամշակումից ստացվող մթերք | 10 | 0 |
21 | Տարբեր տեսակի սննդամթերք | 10 | 0 |
այդ թվում` | |||
2102 | դրոժներ | 0 | 0 |
22 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ | 10 | 0 |
23 | Սննդարդյունաբերության մնացուկներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կեր | 0 | 0 |
այդ թվում` | |||
2309 10 | կենդանիների (շների և կատուների) համար կեր | 10 | 0 |
24 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերության փոխարինողներ` | 10 | 0 |
այդ թվում` | |||
2401 | ծխախոտի հումք | 0 | 0 |
25 | Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ | 0 | 0 |
այդ թվում` | |||
2501 00 910 | կերակրի աղ | 10 | 0 |
26 | Հանքաքար, խարամ, մոխիր | 0 | 0 |
27 | Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված հանքաքարեր, հանքաքարային մոմ | 0 | 0 |
28 | Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք և հազվագյուտ հողային մետաղների օրգանական և անօրգանական միացություններ, ռադիոակտիվ տարրեր (էլեմենտներ) կամ իզոտոպներ | 0 | 0 |
29 | Օրգանական քիմիական միացություններ | 0 | 0 |
30 | Դեղագործական արտադրանք | 0 | 0 |
31 | Պարարտանյութեր | 0 | 0 |
32 | Դաբաղման և ներկյան լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, պիգմենտներ և այլ ներկանյութեր, ներկեր ու լաքեր, մածիկ և մաստիկա, թանաք (տպագրական ներկեր) | 0 | 0 |
33 | Եթերային յուղեր և էսենցիաներ | 0 | 0 |
34 | Օճառ, մակերեսային-ակտիվ օրգանական նյութեր, լվացող և օծող միջոցներ, արհեստական և պատրաստի մոմեր, մաքրող և փայլեցնող միջոցներ, ատամնաբուժական նպատակներով օգտագործվող ատամնաբուժական մոմ և գիպսե այլ հիմնանյութեր | 0 | 0 |
35 | Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) | 0 | 0 |
36 | Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի | 0 | 0 |
37 | Լուսանկարչական ապրանքներ, կինոապրանքներ | 0 | 0 |
38 | Քիմիական այլ արտադրանք | 0 | 0 |
39 | Պլաստմասսաներ և պլաստմասսայե իրեր | 0 | 0 |
40 | Կաուչուկ և ռետինե իրեր | 0 | 0 |
այդ թվում` | |||
4011 10 000 4013 10 100 4015 19 100 4015 19 900 4015 90 000 4016 91 000 4016 92 000 |
մարդատար ավտոմեքենաների դողեր մարդատար ավտոմեքենաների դողերի ռետինե օղախցիկներ տնտեսական ռետինե ձեռնոցներ այլ ռետինե ձեռնոցներ հագուստի ռետինե այլ արտադրանք հատակի ռետինե գորգիկներ, ծածկոցներ ռետին (լաստիկ) |
10 10 10 10 10 10 10 |
0 |
41 | Կաշեհումք և կաշի | 0 | 0 |
42 | Կաշվե արտադրանք | 10 | 0 |
43 | Մորթեղեն, մորթու հումք, արհեստական մորթի | 0 | 0 |
այդ թվում` | |||
4303 | մորթե հագուստեղեն | 10 | 0 |
44 | Բնափայտ և փայտե արտադրանք | 0 | 0 |
45 | Խցան և խցանե իրեր | 0 | 0 |
46 | Ծղոտից, հյուսելու այլ նյութերից արտադրանք | 10 | 0 |
47 | Ցելյուլոզա, թղթի հումք | 0 | 0 |
48 | Թուղթ, ստվարաթուղթ | 0 | 0 |
49 | Գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական այլ արտադրանք | 0 | 0 |
50 | Մետաքս և մետաքսե արտադրանք | 10 | 0 |
51 | Բուրդ և բրդյա արտադրանք | 0 | 0 |
52 | Բամբակ | 0 | 0 |
53 | Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ | 0 | 0 |
54 | Քիմիական թելեր | 0 | 0 |
այդ թվում` | |||
5407 | գործվածք սինթետիկ համալիր թելից | 10 | 0 |
5408 | գործվածք արհեստական համալիր թելից | 10 | 0 |
55 | Քիմիական շտապելե թելեր | 0 | 0 |
այդ թվում` | |||
5503 | ակրիլային, նայլոնային շտապելե մանրաթելեր | 10 | 0 |
56 | Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ | 0 | 0 |
57 | Գորգեր և հատակի այլ տեքստիլ ծածկոցներ | 10 | 0 |
58 | Հատուկ կտորներ, խավավոր կտորներ գոբելեն, ժանյակներ | 10 | 0 |
59 | Որոշակի ծածկույթով ներծծված տեքստիլ արտադրանք | 0 | 0 |
այդ թվում` | |||
5904 | լինոլեում | 10 | 0 |
60 | Տրիկոտաժ | 0 | 0 |
այդ թվում` | |||
6001 | խավավոր պաստառ | 10 | 0 |
6002 | այլ տրիկոտաժե պաստառ | 10 | 0 |
61 | Տրիկոտաժե հագուստեղեն | 10 | 0 |
62 | Տեքստիլ հագուստեղեն (բացի տրիկոտաժեղենից) | 10 | 0 |
63 | Պատրաստի տեքստիլ այլ արտադրանք | 10 | 0 |
64 | Կոշիկ | 10 | 0 |
այդ թվում` | |||
6406 | կոշիկի մասեր | 0 | 0 |
65 | Գլխարկներ | 10 | 0 |
66 | Հովանոցներ, ձեռնափայտեր, մտրակներ | 10 | 0 |
67 | Բմբուլից իրեր, արհեստական ծաղիկներ | 10 | 0 |
68 | Քարե, գիպսե, ցեմենտե, ասբեստե, փայլարե արտադրանք | 10 | 0 |
այդ թվում` | |||
6812 90 6813 10 6813 90 |
ասբեստի վերամշակումից ստացված այլ մանրաթելեր արգելակոճղի պահպանակ ասբեստի վերամշակումից ստացված այլ շարժունակ նյութեր |
0 0 0 |
0 0 0 |
69 | Խեցեգործական արտադրանք | 10 | 0 |
70 | Ապակի և ապակյա արտադրանք | 0 | 0 |
այդ թվում` | |||
7004 7005 7009 7013 7016 7018 |
ապակի (ձգված, փչված, հավասարաչափ ներկված) հայելու, փայլարե և փայլեցված մակերեսով ապակիներ ապակե հայելի մեքենաների համար ճաշի և խոհանոցի սպասք ապակե սալիկներ, աղյուսներ և դեկորատիվ նպատակների համար այլ իրեր ապակուց պատրաստված զարդարանքներ |
10 10 10 10 10 10 10 |
0 |
71 | Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ | 0 | 0 |
այդ թվում` | |||
7101 7113 7114 7115 7117 7118 |
մարգարիտ ոսկերչական իրեր և թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասերը ոսկյա և արծաթյա իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասերը թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր զարդեղեն (բիժուտերիա) դրամներ |
10 |
0 0 0 0 0 0 |
72 | Սև մետաղներ | 0 | 0 |
73 | Սև մետաղից պատրաստված արտադրանք | 0 | 0 |
այդ թվում` | |||
7323 | խոհանոցային և ճաշի պարագաներ | 10 | 0 |
74 | Պղինձ և պղնձե արտադրանք | 0 | 0 |
75 | Նիկել և նիկելից պատրաստված արտադրանք | 0 | 0 |
76 | Ալյումին և ալյումինե արտադրանք | 0 | 0 |
այդ թվում` | |||
7615 | խոհանոցային և կենցաղային այլ իրեր | 10 | 0 |
7616 | ալյումինե այլ իրեր | 10 | 0 |
78 | Կապար և կապարե արտադրանք | 0 | 0 |
79 | Ցինկ և ցինկե արտադրանք | 0 | 0 |
80 | Անագ և անագե արտադրանք | 0 | 0 |
81 | Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն և դրանցից պատրաստված արտադրանք | 0 | 0 |
82 | Գործիքներ, դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից | 0 | 0 |
այդ թվում` | |||
8215 | դանակներ, գդալներ, պատառաքաղներ` ոչ թանկարժեք մետաղներից | 10 | 0 |
83 | Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր | 0 | 0 |
այդ թվում` | |||
8303 | զրահապատ սեյֆեր, չհրկիզվող պահարաններ | 10 | 0 |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ | 0 | 0 |
այդ թվում` | |||
8418 21 8418 22 8418 50 8418 91 000 8418 99 8472 |
տնային սառնարաններ կլանիչ էլեկտրական սառնարաններ ցուցափեղկային սառնարաններ սառնարանների տեղադրման համար օգտագործվող կահույքի արտադրանք սառնարանների այլ մասեր բազմացնող սարքեր |
10 10 10 10 10 10 |
0 0 0 0 0 0 |
85 | Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, հեռուստասարքավորումներ, ընդունիչ և հաղորդիչ սարքավորումներ | 0 | 0 |
այդ թվում` | |||
8507 | էլեկտրական մարտկոցներ | 10 | 0 |
այդ թվում` | |||
8507 10 100 | քաղաքացիական ավիացիայի միացային շարժիչների գործարկման համար կապարային էլեկտրական մարտկոցներ | 0 | 0 |
8507 20 100 | այլ կապարային էլեկտրական մարտկոցներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8507 30 100 | նիկելային-կադմիումական էլեկտրական մարտկոցներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8507 40 100 | երկաթ-նիկելային էլեկտրական մարտկոցներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8507 80 100 | այլ էլեկտրական մարտկոցներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8507 90 100 | էլեկտրական մարտկոցների բաղադրիչներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8509 | Էլեկտրատեխնիկական կենցաղային մեքենաներ | 10 | 0 |
8517 10 000 | հեռախոսային ապարատներ | 10 | 0 |
8519 | Էլեկտրանվագարկիչ հարմարանքներ | 10 | 0 |
8520 | մագնիտոֆոններ և ձայնագրող այլ սարքավորումներ | 10 | 0 |
այդ թվում` | |||
8520 90 100 | այլ մագնիտոֆոններ և ձայնագրող սարքավորումներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8521 | տեսագրող և տեսավերարտադրող սարքավորումներ | 10 | 0 |
այդ թվում` | |||
8521 10 100 | մագնիսական ժապավենով տեսագրող և տեսավերարտադրող սարքավորումներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8523 8524 8527 |
ձայնագրող ժապավեններ և սկավառակներ ռադիոընդունիչներ |
10 10 |
0 0 |
այդ թվում` | |||
8527 90 100 | ռադիոհեռախոսային և ռադիոհեռագրային կապի ընդունիչներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8528 | հեռուստացույցներ | 10 | 0 |
8529 | 8527, 8528 խմբերում նշված սարքավորումների բաղադրիչներ | 10 | 0 |
8529 10 100 | անտենաներ և դրանց բաղադրիչներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8529 90 100 | այլ բաղադրիչներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
8540 | հեռուստատեսային էլեկտրոնաճառագայթային խողովակներ | 10 | 0 |
86 | Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ | 0 | 0 |
87 | Տրանսպորտային միջոցներ (բացի երկաթուղայինից) | 10 | 0 |
այդ թվում` | |||
8701 8703 90 100 8704 8713 8714 20 |
տրակտորներ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ) բեռնատարներ հաշմանդամների սայլակներ հաշմանդամների սայլակների մասեր և սարքավորումներ |
0 0 0 0 0 |
0 0 0 0 0 |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն | 0 | 0 |
89 | Նավեր, նավակներ և լողարկող այլ միջոցներ | 0 | 0 |
90 | Օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, բժշկական և վիրաբուժական սարքավորումներ ու գործիքներ | 0 | 0 |
այդ թվում` | |||
9006 9009 |
լուսանկարչական խցիկ, լուսանկարման լուսաբռնկում պատճենահանման սարքեր |
10 10 |
0 0 |
91 | Ժամացույցներ և ժամացույցների մասեր | 10 | 0 |
այդ թվում` | |||
9104 00 100 | ժամացույցներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9108 9112 9114 | ժամացույցների մասեր | 0 | 0 |
92 | Երաժշտական գործիքներ, դրանց բաղադրիչներ | 0 | 0 |
93 | Զենք և զինամթերք | 0 | 0 |
94 | Կահույք, անկողնային պարագաներ, լուսավորիչներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ | 10 | 0 |
այդ թվում` | |||
9401 10 100 | առանց կաշվե ծածկույթի նստարանային կահույք քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9402 | բժշկական կահույք | 0 | 0 |
9403 20 100 | այլ մետաղական կահույք քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9405 10 100 | ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից ջահեր և այլ լուսավորող սարքեր քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9405 60 100 | ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից ցուցանակներ կամ համանման արտադրանք քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9405 92 100 | 9405 10 և 9405 60 խմբերի լուսավորիչների պլաստմասսայից բաղադրիչներ քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9405 99 100 | 9405 10 և 9405 60 խմբերի լուսավորիչների բաղադրիչներ ոչ թանկարժեք մետաղներից քաղաքացիական ավիացիայի համար | 0 | 0 |
9406 | հավաքովի շինարարական կառուցվածքներ | 0 | 0 |
95 | Խաղալիքներ, մարզական հարմարանքներ | 0 | 0 |
այդ թվում` | |||
9504 9506 9508 00 000 |
զվարճալի խաղեր, սեղանի և սենյակային խաղեր սպորտային պարագաներ կարուսելներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ |
10 10 10 |
0 0 0 |
96 | Տարբեր տեսակի պատրաստի իրեր | 10 | 0 |
97 | Արվեստի գործեր | 10 | 0 |
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և այլ առարկաների արտահանումը քաղաքացիների կողմից` համաձայն սույն օրենքի 3 հոդվածի, ազատվում է մաքսատուրքից:
Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծել ապրանքներ և այլ առարկաներ` ընդհանուր արժողությամբ 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, այդ թվում` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0901 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 1000 գրամ, 22 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 2 լիտր, 24 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 20 տուփ: Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների և այլ առարկաների գումարային կամ բնաիրային վերոհիշյալ չափերը գերազանցող մասի համար գանձվում է մաքսատուրք` սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերով:
Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման իրերը:
Որպես անձնական օգտագործման իրեր դիտվում են քաղաքացիների կողմից ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաներ, որոնք`
չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.
քաղաքացիները կրում են իրենց վրա ներմուծման պահին.
քաղաքացիների կողմից ուղևորային հայտարարագրով հայտարարագրվել են նախկինում Հայաստանի Հանրապետությունից արտահանելիս:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց ժառանգական գույքը (բացված արտասահմանում)` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում:
(4-րդ հոդվածը խմբ. 18.12.97 ՀՕ-170)
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան |