Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2022
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.01.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

          

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

11 հունվարի 2022 թ. N 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան ավագանին որոշում է`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:

 

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

 

2.1. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:

 

2.2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար։

 

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում, որպես լեռնային գյուղեր, հաշվարկել 0,3, իսկ Ջերմուկ քաղաքում՝ 2,0 գործակիցների կիրառմամբ։

 

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

 

Ավագանու անդամներ՝  

 ազգանուն, անուն, հայրանուն  կողմ  դեմ  ձեռնպահ
 Արսենյան Վահագն Աշոտի      
 Սարգսյան Վարդան Ռաֆիկի      
 Սարգսյան Լուսիկ Ժորայի      
 Բագրատյան Արտակ Կառլենի      
 Սիմոնյան Արտուշ Էդվարդի      
 Սաֆարյան Արմենուհի Ստյոպայի      
 Համբարձումյան Մխիթար Սամվելի      
 Մկրտչյան Սևակ Վանիկի      
 Մկրտչյան Մարինե Մայիսի      
 Բաբայան Ժիրայր Ժորայի      
 Մնացականյան Արկադի Ալբերտի      
 Գևորգյան Մանան Աղվանի      
 Վահանյան Վարուժան Կնյազի      
 Հովակիմյան Ազատ Հայրիկի      
 Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի      

 

 Որոշումն ընդունված է՝  կողմ - 13  դեմ - 0  ձեռնպահ - 1

 

Համայնքի ղեկավար`

Վ. Արսենյան

 

2022 թ. հունվարի 11

ք. Ջերմուկ

         

 

Հավելված 1

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ

համայնքի ավագանու 2022 թ. հունվարի

11-ի N 5-Ն որոշման

 

Հավելված 2

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ

համայնքի ավագանու 2022 թվականի

հունվարի 11-ի N 5-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան