ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 563-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան համայնքին փոխանցվող գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման կատարումն ապահովելու համար կնքել համապատասխան պայմանագրեր:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. ապրիլի 19 Երևան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի ապրիլի 19-ի N 563-Ա որոշման |
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ «ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔ
1. Երևան քաղաքում շների զբոսանքի և վարժանքի համար նախատեսված զբոսայգու կահավորումը՝
1) Օղակաձև զբոսայգու 6-րդ գոտում՝ ընդհանուր 18 555 518 ՀՀ դրամ արժեքով,
2) Սիրո և հավատի այգում՝ ընդհանուր 12 805 500 ՀՀ դրամ արժեքով:
2. Երևան քաղաքում Սարալանջի 2-րդ հատվածում իրականացված կանաչապատում՝
1) Ծառեր՝ ընդհանուր 1 055 000 ՀՀ դրամ արժեքով,
2) Թփեր՝ ընդհանուր 2 652 000.7 ՀՀ դրամ արժեքով: