ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 492-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 492-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանա- կը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1․ |
8429521009 |
Էքսկավատոր |
բուլդոզերներ (մղաններ)` ոչ դարձկեն և դարձկեն հարթաշերեփով, ուղեհարթիչներ ու հարթիչներ, կեռաշերեփներ (սկրեպերներ), մեխանիկական թիեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապար- հային գլանիվներ, ինքնագնաց՝ լրիվ դարձկեն մեքենաներ՝ թրթուրավոր էքսկավատորներ՝ նոր |
հատ |
10 |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |

1 500 000 000 | |
2. |
8429110010 |
Բուլդոզեր, թրթուրավոր |
250ձ/ու-ից բարձր հզորությամբ |
հատ |
6 |

1 500 000 000 |
|
3. |
8429110010 |
Բուլդոզեր, թրթուրավոր |
250ձ/ու-ից բարձր հզորությամբ |
հատ |
2 |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
1 000 000 000 |
|
4. |
8429200099 |
Գրեյդեր |
մինչև 350ձ/ու հզորությամբ |
հատ |
4 |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ, Բրազիլիա |

540 000 000 |
|
5. |
8704239209 |
Ինքնաթափներ |
շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար՝ 20 տ-ից ավելի լրիվ զանգվածով՝ նոր |
հատ |
20 |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
1 800 000 000 |
|
6. |
8705903005 |
Ավտոմոբիլներ՝ բետոնային լուծույթի մատակարար- ման համար |
հատուկ նշանակության շարժիչային տրանսպոր- տային միջոցներ՝ ավտոմոբիլներ՝ բետոնային լուծույթի մատակարարման համար՝ շահագործված |
հատ |
3 |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
600 000 000 |
|
7. |
8705903001 |
Ավտոմոբիլներ՝ բետոնային լուծույթի մատակարար- ման համար |
հատուկ նշանակության շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ ավտոմոբիլներ՝ բետոնային լուծույթի մատակարարման համար՝ նոր |
հատ |
3 |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Չեխիա, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Կորեա, ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Կանադա, Չինաստան, Թայլանդ |
1 200 000 000 |
|
Ընդամենը |
8 140 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |