ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 388-Ա
ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Արսեն Արզումանյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Գրիգոր Աբրահամյանին 2022 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա)՝ Ֆինանսական առաջավոր փորձի կենտրոնի կողմից կազմակերպվող «Հարկային ստուգում իրականացնողների հնարավորությունների ընդարձակումը. Ստուգման անուղղակի մեթոդներ» թեմայով կայանալիք դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Արսեն Արզումանյանի և Գրիգոր Աբրահամյանի՝ Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Արզումանյանի և Գրիգոր Աբրահամյանի՝ Սլովենիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սլովենիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |