Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 16.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 489-Լ

 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-207-23.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-207-23.03.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ կարգավորելով վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ծանուցումների հետ կապված հարաբերությունները:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ հիմնավորում) նշվում է, որ (…) վարչական վարույթները հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված հիմքերով, որի արդյունքում վարչական մարմնի կողմից հետապնդվող նպատակը վարչական ակտի ընդունումն է: Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ վարչական մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին, որպեսզի պահպանվեն նրանց՝ օրենքով սահմանված իրավունքները և ազատությունները, մասնավորապես՝ լսված լինելու իրավունքը, ապացույց ներկայացնելու իրավունքը և այլն: Սակայն վարչական վարույթի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են վարչական վարույթի մասնակցի բացակայությունը և վերջինիս պատշաճ ծանուցման անհնարինությունը: (…) Գործնականում խոչընդոտներ են առաջանում նաև հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում, երբ գործի քննությունն իրականացնող իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կրում է պարտականություն՝ գործի քննությունն իրականացնել միայն իրավախախտում կատարած անձանց՝ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցումն ապահոված լինելու պայմաններում: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված վերլուծություններից պարզ է դառնում, որ նախագծի նպատակն է կարգավորել վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հետ կապված հարցերը:

Այս առումով հարկ ենք համարում նշել հետևյալը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր…(): Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-4-րդ մասերում ամրագրված կարգավորումների համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան՝ իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

Վերոգրյալ իրավակարգավորումների բովանդակությունից պարզ է դառնում, որ նորմատիվ իրավական ակտերում համասեռ հոդվածները միավորվում են մեկ գլխում, իսկ նորմատիվ իրավական ակտերում գլուխների և հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Տվյալ պարագայում անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին՝ հարկ է նկատել, որ հիշյալ օրենքը, հիմքում դնելով վարչական վարույթի միմյանց հետ փոխկապակցված երեք փուլերը, առանձին գլուխներով կարգավորել է վարչական վարույթի փուլերին առնչվող հարաբերությունները: Ասվածի համատեքստում հարկ է նկատել նաև, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի «Վարչական վարույթի հարուցման փուլը» վերտառությամբ 5-րդ գլխում ամրագրված են միայն վարչական վարույթի հարուցման փուլին առնչվող կարգավորումներ:

Տվյալ պարագայում անդրադառնալով ներկայացված նախագծին՝ հարկ է նկատել, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 35-րդ հոդվածը, որը զետեղված է օրենքի 5-րդ գլխում:

Այս առումով նկատի ունենալով նախագծով ամրագրված կարգավորումների բնույթը, մասնավորապես այն, որ նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսված են ծանուցումների հետ կապված ընդհանրական դրույթներ, որոնք վերաբերում են ոչ միայն հարուցման, այլ նաև վարչական վարույթի ընթացիկ փուլին (տե՛ս, օրինակ՝ նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող հոդվածի 13-րդ մասը) և հաշվի առնելով նախագծով հետապնդվող նպատակը, այն է՝ կարգավորել վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը՝ հարկ ենք համարում նշել, որ ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորումներն անհրաժեշտ է դիտարկել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ գլխում և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ և 10-րդ մասերում ամրագրված կարգավորումների պահանջների համատեքստում:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14րդ հոդվածի 2-րդ, 7-րդ և 8-րդ մասերի պահանջներին, համաձայն որոնց՝ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը: Օրենսդրական ակտի հոդվածները համարակալվում են արաբական թվանշաններով: Օրենսդրական ակտի հոդվածներն ունենում են վերնագրեր՝ բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 15-րդ մասում «հանձնված (ստացված)» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «վերջակետ» կետադրական նշանը:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կարգավորման պահանջները, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, և նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվում է կատարել մեկ փոփոխություն՝ հարկ ենք համարում նշել, որ նախագծի վերնագիրն անհրաժեշտ է վերանայել՝ համապատասխանեցնելով նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը:

5. Նախագծի 1-ին հոդվածում «35-րդ հոդված» բառերն անհրաժեշտ է փոխարինել «35-րդ հոդվածը» բառերով:

Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 14-րդ մասի վերաբերյալ առաջարկում ենք դիտարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների համանմանությամբ հետևյալ դրույթը նախատեսելու հարցը.

«14. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա ծանուցումն ուղարկվում է՝

1) ֆիզիկական անձի դեպքում` աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ վարչական վարույթում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ այդ հասցեներով.

2) իրավաբանական անձի դեպքում՝ վարչական վարույթում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ այլ տվյալների առկայության դեպքում՝ այդ հասցեներով:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան