Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.03.2022
Ընդունող մարմին
Նաիրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 24-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Նաիրի համայնքի 2022 թվականի բյուջեն:

2. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման`համաձայն հավելված N 2-ի:

4. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:

5. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:

6. Հաստատել համայնքի 2022 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:

7. Համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2022 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

Կողմ -17

Դեմ -0

Ձեռնպահ -0

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

   

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

   

ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

   

ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ

   

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

   

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

   

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ

   

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

   

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

   

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

   

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

   

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

   

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ

   

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

   

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

   

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ

   

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ

   
     

ՉԻ ՔՎԵԱՐԿԵԼ -1

   

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

   

 

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ`

Կ. Հարությունյան

 

 

10 մարտ 2022 թ.

ք. Եղվարդ

 

Հավելվածներ 1-5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան