ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 353-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԵԼԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 14,706,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերելակի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՄԵԳԱ ԼԻՖՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03541588) 2022 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՀՀ/ՖՀ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի հորանի կառուցման և վերելակի տեղադրման աշխատանքների իրականացում` 14,706,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն :
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
18.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 353-Աորոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԵՐԵԼԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել վերելակի տեղադրման աշխատանքներ՝ ապահովելով Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում սահմանափակ կարողություն և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք, բնագավառը՝ մշակութային |
6. |
Ծրագրի բյուջեն |
14,706,833 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել վերելակի հորանը և տեղադրել վերելակ՝ 14,706,833 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։ Վերելակը տրամադրվում է կապալառուին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում սահմանափակ կարողություն և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակի հորանի կառուցում և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տրամադրված վերելակի տեղադրում՝ 14,706,833 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
18.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|