Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-165-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2008-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.916
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) տեքստում «հայտարարագիր» և «հայտարարագրում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշվարկ» և «հաշվարկում» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով» բառերով.

բ) 5-րդ կետի «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 9-րդ կետը և 38-րդ հոդվածի 4-րդ կետը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 29
Երևան
ՀՕ-165-Ն