Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 253-Ա

 

«ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 13 «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող` 45,445,540 դրամ ընդհանուր արժողությամբ «Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից (ՀՎՀՀ` 04723801) «Դողսե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00909307) 2022 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N ՀՀ ԱՄԷՀ ԾՄՊ ԳՀԱՇՁԲ 22/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման կապալային աշխատանքների իրականացում` 44,549,414 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Էջմիածնի համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 253-Ա որոշման

           

Ծ Ր Ա Գ Ի Ր

          

«Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզի վերանորոգում»

             

1.

Ծրագրի նպատակը

Վերանորոգել «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի երկու մասնաշենքերը, ինչի արդյունքում էապես կբարելավվեն նախադպրոցական ուսումնական հաստատության պայմանները։ Ավելի քան 120 փոքրիկ հնարավորություն կունենա հաճախել և կրթություն ստանալու առավել բարեկարգ, լուսավոր և անվտանգ միջավայրում, որտեղ ապահովված են սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններն ու չափորոշիչները։

Բացի այդ ծրագիրը հնարավորություն կտա բացելու ևս մեկ նոր խումբ և մանկապարտեզ ընդունելու իրենց հերթին սպասող ևս 30 փոքրիկի։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության

հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (ՀՀ, 0037, քաղ. Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ» ՀՈԱԿ (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ․Էջմիածին,

Բաղրամյան փող. 0, ՀՎՀՀ՝ 04723801)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ․Էջմիածին,

Բաղրամյան փող. 0, սոցիալական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

45,445, 540 դրամ (առանց ԱԱՀ), որից՝

   

- Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն

– 44,549, 414 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, Վաղարշապատ

համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի ապրիլի 8-ից մինչև 2022 թվականի հունիսի 13-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մանկապարտեզի երկու մասնաշենքերի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում – 45,445,540 դրամ, որից Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն՝ 44,549, 414 դրամ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի

13-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 45,445,540 դրամ, որից 44,549, 414 դրամ (առանց ԱԱՀ-ի) վճարվելու է Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային միջոցներով, իսկ 1, 075,351 դրամը (ներառյալ ԱԱՀ-ն) վճարվելու է Վաղարշապատի համայնքապետարանի միջոցներով։ Վերջինիս համար համայնքապետարանը չի ակնկալում Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնության

տրամադրում։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Վաղարշապատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Վաղարշապատի համայնքապետարանն իր բյուջեի միջոցներից է վճարելու ծրագրի ընթացքում դրամաշնորհային

հաստատված միջոցներից ավելի պահանջվող գումարը։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Իրականացնելու է՝

- ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի, ինչպես նաև մոնիթորինգային այցերի միջոցով։

- ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով։

- Վաղարշապատի համայնքապետարանը։

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

           

07.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան