Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2022 թվականի N 466-Ն

 

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 7-ի N 466-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են բնակարանների կամ այլ տարածքների գաղտնի (ծպտյալ) տեսահսկման և գաղտնալսման, դրանցում տեղի ունեցող իրադարձությունների ու խոսակցությունների հսկման և ձայնագրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

2. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են համակարգչային ցանցեր և համակարգեր անհետք ներթափանցելու, դրանցում մուտքագրվող, պահվող, մշակվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կորզելու (փոփոխելու, ոչնչացնելու) և ամրագրելու հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

3. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առանց բանալիների բնօրինակի մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային և այլ կողպող սարքերը բացելու ու հետագայում վերականգնելու (փակելու) համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

4. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են հեռախոսային (ֆիքսված, բջջային և այլ տեսակի կապի) խոսակցությունների կամ հաղորդագրությունների (SMS, MMS, ֆաքս, e-mail հաղորդագրությունների և այլն) ինտերնետային ցանցում աշխատանքի գաղտնի (ծպտյալ) վերահսկման, գաղտնալսման և ձայնագրառման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

5. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնի (ծպտյալ) վերահսկման համար, ծրարի, փաթեթի (արտաքին թաղանթի) անհետք բացմամբ և վերականգնմամբ կամ առանց բացելու, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

6. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առարկաները նույնացնող (թղթադրամներ, իրեր, փաթեթներ, փաստաթղթեր և այլն) անտեսանելի նշանների տեղադրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

7. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են շարժական և ոչ շարժական (ստացիոնար) ռադիոտեղորոշման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

8. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են իրերի և փաստաթղթերի գաղտնի (ծպտյալ) հետազոտման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.

9. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են անձանց, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի (ծպտյալ) հսկման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան