Գլխավոր տեղեկություն
Համար
N 532
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.04.2022-30.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.09.03/24(90)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2022

040.0532.25.08.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 oգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 1999 թվականի N 532

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.01.11 N 32-Ն, փոփ. 13.06.13 N 625-Ն, 07.04.22 N 442-Ն)

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 07.04.22 N 442-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից) նախազորակոչային պատրաստության կարգը:

(1-ին կետը խմբ. 20.01.11 N 32-Ն, փոփ. 13.06.13 N 625-Ն, 07.04.22 N 442-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ մինչև 2011/2012 ուսումնական տարվա սկիզբը հաստատել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը։

(2-րդ կետը լրաց. 06.05.04 N 666-Ն, խմբ. 20.01.11 N 32-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2013/2014 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 11-րդ դասարաններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում սովորողների՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնառության արդյունքները փորձնական ամփոփել ստուգողական աշխատանքների միջոցով:

(2.1-ին կետը լրաց. 13.06.13 N 625-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
օգոստոսի 25-ի N 532 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 20.01.11 N 32-Ն, փոփ. 13.06.13 N 625-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (այսուհետև` ուսումնական հաստատություններ) (անկախ կազմակերպական-իրավական ձևից) նախազորակոչային պատրաստությունը (այսուհետև` ՆԶՊ) կազմակերպվում է նախազորակոչային տարիքի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությանը նախապատրաստելու նպատակով, որի շրջանակներում՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 07.04.22 N 442-Ն)

բ) ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ռազմահայրենասիրական դաստիարակչական աշխատանքների միջոցով, որի հիմնական կազմակերպիչ է համարվում ուսումնական հաստատության զինվորական ղեկավարը.

 գ) Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և նշանակել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչին, որը նաև համարվում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը:

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում զինվորական ղեկավարների և նախնական զինվորական պատրաստության ուսուցիչների ընտրության, համապատասխան հարցաշարերի մշակման և հաստատման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համատեղ հրամանով սահմանված կարգով:

(1-ին կետը լրաց. 20.01.11 N 32-Ն, 25.08.11 N  1209-Ն, 13.06.13 N 625-Ն, 03.07.14 N 657-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն)

2. Ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության կանոնադրությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ։

 (3-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն, լրաց. 25.08.11 N 1209-Ն)

4. ՆԶՊ-ի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը`

ա) վերահսկում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը և սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

բ) կազմակերպում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի, զինվորական ղեկավարի, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի համար ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, հրատարակումը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատությունները, աշխատողներին և սովորողներին.

դ) մասնակցում է զինվորական ղեկավարների, քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կատարմանը, անցկացնում նրանց ատեստավորումը.

ե) հաստատում է զինվորական ղեկավարների պատրաստման, վերապատրաստման կարգը, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների ուսումնական պլան-ծրագրերը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական խաղերի անցկացումը, միջպետական ռազմամարզական խաղերին մասնակցությունը.

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական ցուցադրական պարապմունքներ.

ը) ուսումնական հաստատություններում ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

թ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ վերահսկում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

ժա) հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար՝ 0.5 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար՝ մեկ միավոր):

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների համար վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 6 դասարան ունեցող ուսումնական հաստատության համար՝ սպասարկող անձնակազմի միջին աշխատավարձի 0,3 միավոր, իսկ 6 և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` մանկավարժների միջին աշխատավարձի 0,5 միավոր.

ժբ) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սահմանել զինվորական ղեկավարի հաստիք և վարձատրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար՝ 0.5 միավոր, 100 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար՝ մեկ միավոր):

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարման դիմաց վարձատրել ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով. մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ 100 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր.

ժգ) զինվորական ղեկավարն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը, որը համակարգում է տվյալ ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի աշխատանքները:

 (5-րդ կետը խմբ., լրաց. 20.01.11 N 32-Ն, լրաց., փոփ., խմբ. 25.08.11 N 1209-Ն, փոփ., լրաց. 13.06.13 N 625-Ն)

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`

ա) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերի և զինվորական ուսումնական հաստատությունների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների հետ դաշտային պարապմունքների (հավաքներ) անցկացմանը.

բ) կայազորների պետերի, զորամասերի հրամանատարների, զինվորական ուսումնական հաստատությունների պետերի, կրթական և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ, այլ միջոցառումներ.

գ) ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա սահմանված ժամկետում պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ թեկնածուների տվյալները: Ուսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է ուսումնական հաստատության զինվորական ղեկավար` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր:

դ) ուսումնական հաստատությանը կցում է զորամաս կամ զինվորական ուսումնական հաստատություն, որը`

մշտական օգնություն է ցույց տալիս ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում.

կազմակերպում է սովորողների այցելություններ զորամաս, զինվորական ուսումնական հաստատություն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.

սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին.

պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.

սովորողներ հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առանձնացնում է սպաների, ենթասպաների և սերժանտների.

օգնություն է ցույց տալիս զինկոմիսարիատներին` զինղեկների հետ ցուցադրական պարապմունքներ անցկացնելու համար.

օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացմանը:

 (6-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն, փոփ. 25.08.11 N 1209-Ն, 03.07.14 N 657-Ն)

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

ա) կազմակերպում է և իրականացնում է զինղեկների վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը բժշկական գիտելիքների մասով.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում բժշկական գիտելիքների հիմունքների ուսուցման որակը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

ա) իրականացնում է վերահսկողություն ուսումնական հաստատություններում ուսումնական զենք և ռազմամթերք պահելու` սահմանված կարգի ապահովման նկատմամբ.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 25.08.11 N 1209-Ն)

գ) իրականացնում է աշխատանք՝ սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու համար.

դ) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում է հրահանգավորում, մանկավարժական կոլեկտիվի և սովորողների համար կազմակերպում է գործնական-տեսական պարապմունքներ` զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացությանը, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործություններից և վարչական իրավախախտումներից` օրենքի սահմաններում պաշտպանվելու իմացությանը, ինչպես նաև ոստիկանություն-ուսումնական հաստատություն կապի անհրաժեշտությանը վերաբերող թեմաներով.

ե) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է զենքի պահպահման պայմանները և զենքի առկայությունը.

զ) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կազմակերպում է խորհրդակցություններ՝ հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պարտքի գիտակցման և այլ թեմաներով։

 (8-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն, խմբ., փոփ. 25.08.11 N 1209-Ն)

9. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում է քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին առնչվող հիմնահարցերի ու բժշկական գիտելիքների հիմունքների մասին «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի բաժինը, դասագրքեր, ձեռնարկներ.

բ) կազմում է քաղաքացիական պաշտպանության և բուժսանիտարական պատրաստության գույքի ցուցակը, հագեցվածության նորմերը.

գ) հրատարակում է ՆԶՊ-ի քաղաքացիական պաշտպանության բաժնին վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է դիաֆիլմեր, տեսաֆիլմեր, պլակատներ, այլ ուսումնական պարագաներ.

դ) գործնական պարապմունքների կազմակերպման նպատակով հատկացնում է ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ.

ե) կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի գծով:

 (9-րդ կետը փոփ. 20.01.11 N 32-Ն)

10. Հայաստանի Հանրապետության մարզպետները`

ա) ապահովում են ուսումնական հաստատություններում ՆԶՊ-ի համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը.

բ) ապահովում են ուսումնական հաստատությունների աշակերտների ամենամյա ռազմադաշտային պարապմունքների, ռազմամարզական խաղերի կազմակերպումն ու վերահսկողությունը.

գ) իրականացնում են միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի դասարանների, փառքի սրահների ձևավորման, զենքի պահասենյակների կահավորման, ամրացման, ՆԶՊ-ի և քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական բազայի համալրման նպատակով։

 (10-րդ կետը խմբ. 20.01.11 N 32-Ն)

11. Համայնքների ղեկավարներն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ՆԶՊ-ի իրականացմանը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը`

ա) աջակցում է ուսումնական հաստատությունների` զորամասերի, սահմանապահ ուղեկալների հետ կապերի ամրապնդմանը, սովորողների և զինվորական ղեկավարների հետ դաշտային պարապմունքների (հավաքների) անցկացմանը.

բ) զորամասերի հրամանատարների, կրթության ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգություն, ռազմահայրենասիրական խաղեր, մրցումներ և այլ միջոցառումներ.

գ) կրթական ոլորտի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ուսումնական հաստատություններում ստեղծում է «Սահմանապահի պատանի ընկերներ» ռազմահայրենասիրական բնույթի ակումբներ և աջակցում ակումբների աշխատանքներին.

դ) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ կազմակերպում է խորհրդակցություններ պետական սահմանի պահպանմանը, քաղաքացիական պարտքի գիտակցմանը վերաբերող և այլ թեմաներով.

ե) ուսումնական հաստատությունը կցում է ուղեկալի կամ զորամասի, որը մշտական օգնություն է ցուցաբերում ՆԶՊ-ի և ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործին.

զ) կազմակերպում է սովորողների այցելություններ ուղեկալ և սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոն, բաց դռների օրեր, հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ.

է) սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին.

ը) պարապմունքների համար տրամադրում է հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ և այլ անհրաժեշտ միջոցներ.

թ) սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով առաջարկում է թեկնածություններ սպաների, ենթասպաների և սերժանտների կազմից.

ժ) օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ-ի ուսումնական ու նյութատեխնիկական բազայի հարստացման գործին:

(12-րդ կետը լրաց. 25.08.11 N 1209-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 20.01.11 N 32-Ն, 25.08.11 N 1209-Ն, փոփ., լրաց. 13.06.13 N 625-Ն, 03.07.14 N 657-Ն, փոփ. 07.04.22 N 442-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան