Գլխավոր տեղեկություն
Համար
N 423-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 423-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 23-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 23-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

25.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 423-Ա որոշման

 

 

«Հավելված
ՀՀ վարչապետի 2021 թ.
հունվարի 15-ի N 23-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ռ. Ղուկասյան   - ՀՀ Սյունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խաչատրյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Համբարձումյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ն. Ղահրամանյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Դանիելյան   - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դ. Խաչատրյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ք․ Ղալեչյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Մեյմարյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան   - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Պետրոսյան   - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ա․ Գուգարաց   - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ա. Գասպարյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն
Ա. Բուդաղյան   - ՀՀ զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի հրամանատար
Ա. Մկրտչյան   - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի
հրամանատարի տեղակալ
Խ. Կոստանդյան  

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության
պետի պարտականությունները ժամանակավոր կատարող

Մ. Պողոսյան   - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական՝ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի
մարզերի պաշտպանության հարցերով
Ս. Բադասյան   - ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ
Ն. Դավթյան   - ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
Գ. Ծառուկյան   «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

25.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ