Գլխավոր տեղեկություն
Համար
N 410-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

31 մարտի 2022 թվականի N 410-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 17-21-րդ կետերը չեն կիրառվում 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ծխախոտային արտադրանք արտադրողների և դրանց դիստրիբյուտորների կողմից ներմուծվող արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 20 և ԱՏԳ ԱԱ 2404 11 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ։ Սույն կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է այն ապրանքային նշաններով մակնշված ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ, որոնցով մակնշված ծխախոտային արտադրատեսակները 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն։».

2) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի աղյուսակի 3-րդ տողում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի «2403 99 900 9» ծածկագիրը փոխարինել «2404 11 000» ծածկագրով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N 817-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում և 4-րդ կետում «և 19-րդ» բառերը փոխարինել «, 19-րդ և 19.1-ին» բառերով.

2) 6-րդ կետը «թողնելու համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.

3) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով՝

«19.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետներում և նույն կետով նախատեսված ներմուծողների կողմից ԱՏԳ ԱԱ 2402 20 ծածկագրին դասվող՝ ներմուծվող ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը սույն կարգի 18-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարության մեջ նշված գինն է։»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

          

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2022 թվական: