Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.30/73(1628)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
25.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 128-Ա

 

«ՋԻՆԻՇՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔ ՍԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ 18-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» -I ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող` 50,276,856 դրամ ընդհանուր արժողությամբ «Քաղաք Սևանում վերականգնողական կենտրոնի հիմնում 18-ից բարձր տարիքի անձանց համար» I փուլ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00060436 ) «ՇինԻնժ Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08610416) 2021 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 23122021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 50,276,856 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 128-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՔԱՂԱՔ ՍԵՎԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՈՒՄ 18-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» - I ՓՈՒԼ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Սևանի և 10 շրջակա գյուղերի 18-ից բարձր տարիքի անձանց և հաշմանդամների կյանքի որակի բարելավումը` ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 «Բողբոջ» մսուր մանկապարտեզի մասնաշենքում հիմնելով վերականգնողական կենտրոն և ստեղծելով անհրաժեշտ պայմաններ հաշմանդամների վերականգնման, գործունեության և սոցիալական ինտեգրման համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ջինիշյան hիշատակի ծրագիր – ԱՄՆ (100 Ուիդերսփուն փողոց,

Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ, 40202)

4.

Ծրագրի կատարողը

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ (քաղ. Երևան, Աբովյան 34/5,

ՀՎՀՀ՝ 00060436)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 «Բողբոջ» մսուր

մանկապարտեզ՝ առողջապահության բնագավառ։

6.

Ծրագրի բյուջեն

50,276,856 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և շրջակա գյուղերի 18-ից բարձր տարիքի մոտ 150 հաշմանդամություն, ֆիզիկական և զարգացման խանգարումներ ունեցող անձինք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մսուր մանկապարտեզի 300 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի մասնաշենքի հիմնովին վերանորոգում՝ 50,276,856 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Մասնաշենքի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 50,276,856 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր կազմակերպչական

ծախսերը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը կկատարի իր միջոցներով։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ առողջապահության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի, Սևանի բժշկական կենտրոն ՊՓԲԸ–ի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թ-ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական վերագրելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան