ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մարտի 2022 թվականի |
N 121-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 494-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 494-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N5 հավելվածի:».
2) Որոշման N1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները Հանձնաժողով են ներկայացվում տարվա յուրաքանչյուր կիսամյակի համար՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը, 4-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը, իսկ 5-րդ ենթակետով սահմանված ձևին համապատասխան հաշվետվությունը՝ յուրաքանչյուր տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 25-ը:».
3) Որոշումը լրացնել N5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝
ք. Երևան 23 մարտի 2022 թ. |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող |
Հավելված N 5 Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների դրույքաչափերի հաշվարկման համար հիմք ընդունվող ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ձև
_____________________________________________
(ընկերության անվանումը)
___________թվական
N |
Ցուցանիշի անվանումը |
Արժեքը, (ՀՀ դրամ, առանց ԱԱՀ) |
1. |
Ընդհանուր հասույթ, այդ թվում՝ |
|
1) |
կարգավորվող գործունեությունից, այդ թվում՝ |
|
ա. |
շարժական կապի ծառայություններից, այդ թվում՝ |
|
ա1. |
ձայնային ծառայությունից |
|
ա2. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից |
|
ա3. |
կարճ հաղորդագրությունների (SMS) ծառայությունից |
|
ա4. |
փոխկապակցման ծառայությունից |
|
ա5. |
այլ ծառայություններից |
|
բ. |
ամրակցված կապի ծառայություններից, այդ թվում՝ |
|
բ1. |
ձայնային ծառայությունից |
|
բ2. |
տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունից |
|
բ3. |
փոխկապակցման ծառայությունից |
|
բ4. |
կապուղիների վարձակալության ծառայությունից |
|
բ5. |
այլ ծառայություններից |
|
2) |
չկարգավորվող գործունեությունից |
_____________________________ /իրավասու անձի ստորագրություն/ |
__________________________ /անուն, ազգանուն/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|