Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-34-Ն-8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.03.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

 

ԲԴԽ-34-Ն-8

2022 թ.

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

            

Որոշում է

         

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աշտարակ» բառը փոխարինել «Ապարան» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Մարգարյան Արթուր Ալբերտի» բառերը փոխարինել «Մինասյան Գոռ Գառնիկի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մինասյան Գոռ Գառնիկի» բառերը հանել,

3) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 9-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի վարչական տարածքներ» բառերով,

4) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 10-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Երևան քաղաքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Երևան քաղաքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի վարչական տարածքներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022 թ. մարտի 28

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան