Գլխավոր տեղեկություն
Համար
N 151-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 151-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.03.22 N 183-Ա)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Մոլդովայի Հանրապետության Առողջապահական քաղաքականության և ուսումնասիրությունների կենտրոնի (Center for Health Policies and Studies) կողմից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն անհատույց բաշխելու նպատակով, Հայկական Կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (մեկ տեղ, 3.9 կգ ընդհանուր քաշով, 2,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 159.17 եվրո ու մեկ տեղ, 55.9 կգ ընդհանուր քաշով, 59,879.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 12,879.52 ԱՄՆ-ի դոլար փոխադրման և այլ ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 23.03.22 N 183-Ա)

2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 151-Ա որոշման

ԲԵՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 23.03.22 N 183-Ա)

Ապրանքի անվանումը

Քանակը

(հատ)

Քաշը

(կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Ռենտգեն սարքավորման մաս - CAD4TB box

1

3.9

2,750 (փոխադրման ծախսեր՝

159.17)

Ռենտգեն սարքավորման մաս - FDR Xair system full kit

(with accessories)

1

55.9

59,879.52 (ներառյալ
փոխադրման և այլ ծախսեր)

Ընդամենը

 

59.8

62,629.52

(հավելվածը խմբ. 23.03.22 N 183-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ