Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետ՝

«2.1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող՝ հայտարարատուի կողմից խնդրարկված ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար` սույն կարգի N 1 ձևին համապատասխան։».

2) հավելվածի 5-րդ կետը «ներկայացվել» բառից հետո լրացնել «կամ ներկայացվելու» բառերով.

3) հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը «տրամադրում» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար» բառերով.

4) հավելվածի 16-րդ կետը «չեղյալ ճանաչվել» բառերից առաջ լրացնել «մաքսային մարմինների նախաձեռնությամբ կամ հայտարարատուի դիմումի հիման վրա» բառերով.

5) հավելվածի 17-րդ կետը «հանգամանքի բացահայտման» բառերից հետո լրացնել «կամ հայտարարատուի կողմից դիմումի ներկայացման» բառերով.

6) հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 24-ի N 381-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

___________________________________________

Մաքսատուն-վարչության անվանումը

 

ԴԻՄՈՒՄ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը)

հնարավորություն` _________________________ դրամի չափով, __________________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________ :

 

Ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը խնդրում եմ տրամադրել __________________________ ժամանակահատվածում նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման համար (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար):

 

ԴԻՄՈՂ`

_______________________________

(դիմումատուի անվանումը)

_______________________________

(ստորագրությունը)

 

«_____ » ___________  20   թ.

 

Ձև N 2

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը

2. Գրանցման համարը

3. Ընդունման ամսաթիվը

4. Ժամկետի հետաձգում/տարաժամկետ վճարում

       

5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքը

 

6․ Նախնական հայտարարագրման ժամանակահատվածը (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար)

 

7. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

8. Ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

9. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)

     

10. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը (համար, ամսաթիվը)

 

11. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական: