Գլխավոր տեղեկություն
Համար
N 201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 201-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով առաջին կարգի հաշմանդամներ՝ Մամիկոն Աշոտի Կիրակոսյանի համար ուղարկված «Ford Club Wagon» մակնիշի (1996 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ 1FMEE11N9THA10230, 2,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ) և Իրինա Աշոտի Շահբազյանի համար ուղարկված «Dodge Grand Caravan» մակնիշի (2005 թվականի արտադրության, նույնականացման համարը` 1D4GP24R65B426790, 2,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ) ավտոմեքենաների (փոխադրման ծախսերը կազմել են 7,470 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և 2 գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

           

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

  

Երևան

        

23.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ