Գլխավոր տեղեկություն
Համար
N 359-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 25.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 359-Լ

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-180-02.03.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-180-02.03.2022-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Շահումով խաղերի, ինտերնետ խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծեր) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

1. Նախագծերով անհրաժեշտ է նախատեսել, որ «խաղերի խաղացողը խաղին մասնակցության համար կարող է օգտվել միայն իր բանկային հաշիվներից՝ բացառելով այլ վճարահաշվարկային համակարգերից օգտվելու հնարավորությունը», այսինքն՝ թույլատրել միայն բանկային հաշիվներով խաղադրույքների կատարումը՝ արգելելով անգամ էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը, և միակ բացառությունը կարող է սահմանվել խաղատան խաղադրույքների համար, այն էլ ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար:

2. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է «անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)» հասկացությունը, ուստի առաջարկում ենք «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերից հանել հիշյալ հասկացությանը վերաբերող դրույթները:

3. «Շահումով խաղերի, ինտերնետ խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածով խմբագրվող 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ և նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների: Սույն մասում նախատեսված խաղերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ:»: Այս կապակցությամբ առաջարկում ենք հանել նշված կարգավորումը, քանի որ գործող որևէ իրավական ակտով այս խաղերի հետ կապված հարաբերությունները կարգավորող հատուկ դրույթներ նախատեսված չեն, իսկ ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նշված խաղերի վերաբերյալ նախատեսվում է ընդամենը մեկ դրույթ՝ կապված շահումը վճարելու եղանակի հետ.

2) 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ էլեկտրոնային փողին վերաբերող կարգավորումները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս ժամկետով: Այս առումով պարզ չէ, թե ինչով է պայմանավորված նախագծում էլեկտրոնային փողին առկա միջոցներով գործարքներ իրականացնելու հնարավորությունը 6-ամսյա ժամկետի նախատեսումը:

4. «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածով խմբագրվող 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ օրենքով արդեն իսկ նախատեսվում է շահումը տրամադրելու ձևը.

2) 2-րդ հոդվածով խմբագրվող 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի «և (կամ)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կամ» բառով.

3) 2-րդ հոդվածն ամբողջությամբ չի կարգավորում խաղացողների կողմից կանխիկ եղանակով կատարվող խաղադրույքները` օրինակ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի մասնակիցները նույնականացում անցնելուց հետո խաղի ընթացքում կարող են կանխիկ եղանակով պարբերաբար կատարել խաղադրույքներ, որի համար կազմակերպչի կողմից տրամադրվում է տոմս, որտեղ նշվում են իրադարձության կայացման ժամը, ելքի կանխագուշակման գործակիցը, խաղացողի կողմից կատարված խաղադրույքի չափը և հնարավոր շահումը, սակայն տոմսը չի արտացոլում խաղացողի վերաբերյալ տվյալները, ինչի արդյունքում ռիսկեր են առաջանում կանխիկ եղանակով կատարվող խաղադրույքների ֆինանսական հետագծելիության անհնարինության և ստվերի ձևավորման համար:

Կազմակերպիչների կողմից կանխիկ եղանակով խաղադրույքների ընդունումը բացառելու նպատակով առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածում սահմանել նաև դրույթ` «անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է բանկային հաշվով և (կամ) վճարային քարտով, և (կամ) էլեկտրոնային փողի հաշվով` անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարմամբ» բովանդակությամբ:

Միաժամանակ առաջարկում ենք նմանատիպ կարգավորում կատարել նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում:

5. Կարևորում ենք հիմնավորման համապատասխանեցումը կարգավորման նպատակի և նախագծերի ընդունման անհրաժեշտության հետ: Մասնավորապես, հիմնավորման համաձայն՝ «Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը և խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանել՝ խաղալու համար: Կարևոր է նաև հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելը, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, ինչը հնարավոր կլինի պետության համար այլ գործիքներ հնարավոր դարձնելով այս նախաձեռնությամբ ապահովվող թափանցիկության պարագայում:»:

Սակայն նախագծերով առաջարկվող կարգավորումները վերաբերում են տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այն սուբյեկտների հաշիվներին կանխիկ եղանակով դրամական միջոցների մուտքագրման արգելմանը, և վերը նշված խոցելի խմբերին մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելուն, խաղադրույքների կամ խաղերին մասնակցության սահմանափակումներ կիրառելու մասով որևէ կարգավորում նախատեսված չէ: Այս առումով հարկ է նշել, որ օրենքի ընդունումից հետո պետք է ընդունվեն նաև շահումով խաղերից օգտվելիս սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ օրենսդրական ակտեր:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի կարգավորումներն անհրաժեշտ է խմբագրել՝ միաժամանակ հիմնավորումը համապատասխանեցնելով նախագծերով առաջարկվող կարգավորումների բովանդակությանը: