Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2022 թվականի N 340-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-173-23.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-173-23.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ 1) 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ օրենք) 21-րդ հոդվածում լրացնել նոր 8.1-ին մաս, համաձայն որի՝ «(…) ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո (բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու, ինչպես նաև վերաքվեարկություն նշանակելու դեպքերի) արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների, թեկնածուների, ընտրություններին մասնակցած կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների կողմից 7-օրյա ժամկետում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութերը չհանելու դեպքում դրանք 14-օրյա ժամկետում հանում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարը թեկնածուներից, ընտրություններին մասնակցած կուսակցություններից/կուսակցությունների դաշինքներից պահանջում է իր կատարած ծախսերի փոխհատուցում»:

Այս առումով առաջարկում ենք, նախագիծ 1-ով առաջարկվող համայնքի ղեկավարի՝ թեկնածուներից, ընտրություններին մասնակցած կուսակցություններից/կուսակցությունների դաշինքներից՝ իր կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանելու դեպքում փոխհատուցում պահանջելու լիազորությունը սահմանել «կարող է պահանջել» ձևակերպմամբ՝ այդ պահանջի ներկայացման հարցը թողնելով համայնքի ղեկավարի հայեցողությանը: Հիշյալ առաջարկը բխում է նաև օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներից, համաձայն որոնց՝ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից եռօրյա ժամկետում քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը չհանելու դեպքում դրանք հանում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուներից, ընտրություններին մասնակցող կուսակցություններից կարող է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում: Հիշյալ նկատառման համատեքստում՝ առաջարկում ենք վերանայել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ 2) 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումը:

Միևնույն ժամանակ՝ հարկ է նշել, որ թեկնածուների, ընտրություններին մասնակցած կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների և համայնքի ղեկավարի կողմից նախագծերով նախատեսվող պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ համայնքի ղեկավարի, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարների կողմից հիշյալ մասով նախատեսված համապատասխան պարտավորությունների կատարումն ապահովող հստակ մեխանիզմներ, այդ թվում՝ դրանց չկատարման համար պատասխանատվության առումով, օրենսդրությամբ նախատեսված չեն: Ուստի գտնում ենք, որ նախագծերով առաջարկվող հատվածային լուծման փոխարեն անհրաժեշտ է բարձրացված հարցին տալ համապարփակ և ամբողջական լուծում:

2. Նախագծերում պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները: Մասնավորապես՝

1) նախագիծ 1-ի վերնագրում «ՕՐԵՆՔԸ» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» բառը՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով.

2) նախագիծ 1-ի վերնագրից անհրաժեշտ է հանել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծ 1-ի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվում է կատարել միայն լրացումներ: Հիշյալ դիտողության համատեքստում՝ նախագիծ 1-ի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «փոփոխությունները և» բառերը.

3) նախագիծ 1-ի 1-ին հոդվածում վկայակոչված օրենսգրքի լրիվ անվանումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, համաձայն որոնց՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը և «սահմանադրական օրենք» բառերը.

4) նախագիծ 1-ի 1-ին հոդվածի 1-ին մասում «ավելացնել» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, համաձայն որոնց՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագիծ 1-ի 1-ին հոդվածի 2-3-րդ մասերին.

5) նախագիծ 1-ի 1-ին հոդվածի 3-րդ մասում «8.1)-րդ կետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «8.1-ին մաս» բառերով՝ ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից, համաձայն որոնց՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների.

6) նախագիծ 1-ի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Նույն դիտողությունը վերաբերում է նաև նախագիծ 2-ի 2-րդ հոդվածին.

7) նախագիծ 2-ի 1-ին հոդվածում «2-րդ մասի 3-րդ կետը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասը» բառերով: