Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2022 թվականի N 325-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Կովկասի բնության հիմնադրամի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

3. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 17-ի N 325-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Նվիրաբերող կազմակերպության անվանումը

Գույքի նկարագրությունը

Քանակը

Միավորի գինը

Ընդհանուր գինը

1.

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ

Անօդաչու թռչող սարք DJI Mavic 2 Enterprise Advanced

1

3,680,000 ՀՀ դրամ

3,680,000 ՀՀ դրամ

2.

Կովկասի բնության հիմնադրամ

Անօդաչու թռչող սարք DJI Mavic 2 Enterprise Advanced

1

3,800,000 ՀՀ դրամ

3,800,000 ՀՀ դրամ

Լադա Նիվա Լեգենդ 4X4 Կլասիկ

2

5.500,000 ՀՀ դրամ

11,000,000 ՀՀ դրամ

Լիցքավորող կուտակիչ Renogy 72000mAh

1

96,000 ՀՀ դրամ

96,000ՀՀ դրամ

Տեսախցիկ AKASO Brave 4 4k 20MP

2

51,000 ՀՀ դրամ

102,000 ՀՀ դրամ

Նոթբուք ASUS VivoBook 17 Thin & Light Laptop, 17.3” FHD Display, AMD Quad Core R7-3700U CPU,

8GB DDR4 RAM

1

493,500 ՀՀ դրամ

493,500 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի բրենդավորում ինքնակպչուն թաղանթներով

2

30,000 ՀՀ դրամ

60,000 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի հայելի վիդեոռեգիստրատոր,

հիշողության քարտ 32 GB

2

65,000 ՀՀ դրամ

130,000 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի անվտանգության համակարգ, էլեկտրոնային

փական

2

29,500 ՀՀ դրամ

59,000 ՀՀ դրամ

Ավտոմեքենայի գազաբալոնային համակարգ

2

313,000 ՀՀ դրամ

626,000 ՀՀ դրամ

 

Ընդամենը

      20,046,500 ՀՀ դրամ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան