Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.04.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 ապրիլի 2022 թ.

N 560-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն.

1) դրամատուրգ, ռադիոթատրոնի հիմնադիր Գրիգոր Չալիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.54 հասցեում փակցնելու համար,

2) կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Աղաջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Դ.Դեմիրճյան փողոց հ.25 հասցեում փակցնելու համար,

3) բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Պարթև Մարգարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ.62ա հասցեում փակցնելու համար,

4) ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լաերտ Վաղարշյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակն Աբովյան փողոց հ.62 հասցեում փակցնելու համար,

5) պատմաբան, պետական, հասարակական, քաղաքական գործիչ Լյուդվիգ Ղարիբջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Դ. Դեմիրճյան փողոց հ.19 հասցեում փակցնելու համար:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ. ապրիլի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան