Գլխավոր տեղեկություն
Համար
N 322-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

17 մարտի 2022 թվականի N 322-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիս համայնք, Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս) (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` N 2555044, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը` 199.599.510,0 (հարյուր իննսունինը միլիոն հինգ հարյուր իննսունինը հազար հինգ հարյուր տասը) դրամ) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ