Գլխավոր տեղեկություն
Համար
N 2082-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (18.03.2022-16.07.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2023
 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.04.21 N 635-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը լրաց. 22.04.21 N 635-Լ)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորում (վնասվածք) ստացած անձանց վերաբերյալ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի հունվարի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը լրաց. 22.04.21 N 635-Լ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց (այսուհետ՝ շահառու) սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 22.04.21 N 635-Լ)

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։ Ընդ որում աջակցության տրամադրման համար դիմում կարող է ներկայացնել նաև անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձը, որը սույն կարգի իմաստով նույնպես համարվում է շահառու։

(2-րդ կետը լրաց. 17.03.22 N 316-Լ)

3. Դիմումը ներկայացնելու համար շահառուն, մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը, e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով նախարարություն է ներկայացնում՝

1) հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց դեպքում՝

ա. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը) և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը,

բ. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները,

գ. շահառուի (սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը կամ բանկը.

2) զոհված, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝

ա. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը և զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի կամ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք գործունեության արդյունքում կազմված քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցում ընդգրկված լինելու հանգամանքը հաստատող տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը,

բ. ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի ամուսնու համար,

գ. զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,

դ. երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի երեխայի համար,

ե. ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,

զ. տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)՝ համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի, ինչպես նաև անհայտ կորածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։

(3-րդ կետը փոփ., լրաց. 12.02.21 N 187-Լ, 22.04.21 N 635-Լ, փոփ. 27.08.21 N 1408-Լ, փոփ., լրաց. 17.03.22 N 316-Լ)

4. Նախարարությունը, դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներից հարցումների միջոցով կատարում է դիմումով ներկայացված տվյալների ճշգրտումներ և մերժում է կամ հաշվառում է դիմումը։ Ընդ որում, զոհված, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի), ճշգրտվում է նաև այլ շահառուների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը:

(4-րդ կետը լրաց. 22.04.21 N 635-Լ, 27.08.21 N 1408-Լ, 17.03.22 N 316-Լ)

5. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին նախարարությունից տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքում).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում, զոհված, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների այլ անդամի առկայության դեպքում, վերջիններս աջակցությունից օգտվելու համար դիմում են սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.

4) զոհված, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ուսումնասիրության արդյունքում չի հաստատվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված՝ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը.

5) շահառուն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ է.

6) շահառուի համար առկա է հաստատված դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն հանդիսանում է նաև զոհված կամ անհայտ կորած քաղաքացիական այլ անձի ընտանիքի անդամ։

(5-րդ կետը լրաց. 12.02.21 N 187-Լ, 22.04.21 N 635-Լ)

5.1. Աջակցության տրամադրումը նաև մերժվում կամ դադարեցվում է՝ անհայտ կորած քաղաքացիական անձի մասին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված կարգավիճակի հստակեցման (փոփոխության) մասին տեղեկատվության առկայության դեպքում:

(5.1-ին կետը լրաց. 27.08.21 N 1408-Լ)

6. Եթե դիմումը չի մերժվում, ապա նախարարությունը՝

1) հաշվառում է դիմումը և հաշվարկում է միանվագ դրամական օգնության չափը՝

ա. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամ,

դ. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամ,

ե. զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),

զ. եթե առկա չէ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ: 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «ե» պարբերության,

է. (պարբերությունն ուժը կորցրել է 27.08.21 N 1408-Լ) 

ը. (պարբերությունն ուժը կորցրել է 27.08.21 N 1408-Լ) 

թ. եթե մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը, անհայտ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում, շահառուի կողմից ներկայացվում է նոր դիմում, ապա միանվագ դրամական օգնության չափերը հաշվարկվում է սույն կետի 1.1-ին և 1.2-րդ ենթակետերով հաշվարկված և վճարված ամսական և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 635-Լ որոշման հիման վրա անհայտ կորած քաղաքացիական անձի ընտանիքի անդամներին վճարված միանվագ դրամական օգնության չափերը նվազեցնելուց հետո՝ «ա»-«զ» պարբերություններով սահմանված կարգով:

1.1) հաշվառում է դիմումը և դիմելու օրվա ամսվանից հաշվարկում է անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների ամսական դրամական օգնության չափը՝ սկսած սույն կարգը հաստատելու ամսվանից մինչև 2022 թվականի մարտ ամիսը ներառյալ՝ բացառությամբ սույն կետի 1.2-րդ ենթակետի՝

ա. 300.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),

բ. եթե առկա չէ անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է ամսական դրամական օգնության նախնական չափ՝ 100.000 դրամ: 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ ամսական դրամական օգնության վերջնական չափի հաշվարկումը կատարվում է համաձայն սույն ենթակետի «ա» պարբերության,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 635-Լ որոշման հիման վրա անհայտ կորած քաղաքացիական անձի ընտանիքի անդամներին վճարված միանվագ դրամական օգնության առկայության դեպքում սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկվում է՝ վճարված միանվագ դրամական օգնության չափը նվազեցնելուց հետո.

1.2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, անհայտ կորածի վերաբերյալ դեպքը տեղի ունենալու կամ կարգավիճակի հստակեցման (անհայտ կորած համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու) օրվա կամ ամսվա մասին, ստացված տեղեկատվության առկայության դեպքում անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների կամ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի ամսական դրամական օգնության չափը հաշվարկվում է սույն կետի 1.1-ին ենթակետով սահմանված չափերով՝ դեպքը տեղի ունենալու ամսվանից մինչև կարգավիճակի հստակեցման ամիսը ներառյալ:

2) հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:

(6-րդ կետը փոփ., լրաց. 12.02.21 N 187-Լ, 22.04.21 N 635-Լ, 27.08.21 N 1408-Լ, 17.03.22 N 316-Լ)

7. Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը նախարարությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում՝ նշվում է նաև hաշվարկված դրամական օգնության չափը։

8. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը՝ դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու կամ շահառուի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ կամ նոտարական կարգով լիազորված անձի ներկայանալու և վերջինիս նույնականացնելու միջոցով:

(8-րդ կետը լրաց. 12.02.21 N 187-Լ)

8.1. Հաստատված դիմումի առկայության դեպքում հաջորդ ամիսների համար ամսական դրամական օգնությունը վճարվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ներառյալ:

(8.1-ին կետը լրաց. 27.08.21 N 1408-Լ)

9. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

10. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի մահվան պատճառով մինչև 2022 թվականի մայիսի 15-ը չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմողի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) նախարարություն են ներկայացվում մինչև 2022 թվականի հունիսի 15-ը։

(10-րդ կետը փոփ. 22.04.21 N 635-Լ, 27.08.21 N 1408-Լ, 17.03.22 N 316-Լ)

(հավելվածը փոփ., լրաց. 12.02.21 N 187-Լ, 22.04.21 N 635-Լ, 27.08.21 N 1408-Լ, 17.03.22 N 316-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան