Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.11/13(1102) Հոդ.164
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 160-Ն

 

ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, անհատական բնակելի տների ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 11.05.18 N 570-Ն)

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 13.04.17 N 391-Ն, 11.05.18 N 570-Ն, լրաց. 15.04.22 N 509-Ն)

1. Սահմանել, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է:

(1-ին կետը փոփ. 13.04.17 N 391-Ն, լրաց., փոփ. 11.05.18 N 570-Ն, 15.04.22 N 509-Ն)

2. Հաստատել Կադաստրի կոմիտեի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 15.04.22 N 509-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2015 թ. մարտի 3
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 160-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 15.04.22 N 509-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման նպատակով՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների ռեեստրը վարողի` Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 13.04.17 N 391-Ն, լրաց., փոփ. 11.05.18 N 570-Ն, 15.04.22 N 509-Ն)

2. Տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:

3. Լիազոր մարմինը, հարցումների հիման վրա, հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի (անհատական բնակելի տների) ռեեստրում հաշվառված`

1) կառուցապատող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

2) կառուցապատող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու (հաշվառման) վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել).

3) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) գտնվելու վայրը (հասցեն), Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության վերաբերյալ տեղեկատվությունը.

4) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) շինարարության թույլտվությունների տրամադրման՝ լիազոր մարմինների որոշումների ընդունման ամսաթիվը:

(3-րդ կետը լրաց. 15.04.22 N 509-Ն)

4. Մինչև սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի ներդրումը՝ լիազոր մարմինը, հարկային մարմնի հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկությունները հարկային մարմնին է տրամադրում փաստաթղթաշրջանառության «MULBERRY» համակարգի միջոցով:

5. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 6-րդ մասի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառման առումով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տան կառուցման մասով հիմք են ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված կարգով շինարարության թույլտվություն տրամադրած մարմինների կողմից հարկային մարմին ներկայացված՝ շինարարության թույլտվությունների պատճենները, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում՝ դրանց տեսաներածված օրինակները:

(5-րդ կետը փոփ. 13.04.17 N 391-Ն, 11.05.18 N 570-Ն, լրաց. 15.04.22 N 509-Ն)

(հավելվածը փոփ. 13.04.17 N 391-Ն, լրաց., փոփ. 11.05.18 N 570-Ն, 15.04.22 N 509-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2022, N 509-Ն 16.04.2022, N 160-Ն
11.05.2018, N 570-Ն 31.05.2018, N 160-Ն
13.04.2017, N 391-Ն 01.01.2018, N 160-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան