Գլխավոր տեղեկություն
Համար
N 447-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 447-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1320-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 19-ի «Ղրղզստանի Հանրապետություն դիտորդական առաքելությամբ պատվիրակություն գործուղելու մասին» N 1320-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դիտորդների՝ Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված՝ յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերը կատարել համաձայն N 2 հավելվածի, ընդ որում՝

1) դիտորդական առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսերը՝ 1,745.0 եվրոյին համարժեք դրամի չափով, ինչպես նաև ճանապարհածախսը և գործուղման ընթացքում բժշկական ապահովագրության վճարները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) յուրաքանչյուր դիտորդի համար Հայաստանի Հանրապետության կողմից ԺՀՄԻԳ-ին վճարվող ծախսերը՝ 210.51 եվրոյին համարժեք դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 447-Ա որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 1320-Ա որոշման

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

Յուրաքանչյուր դիտորդի համար Հայաստանի Հանրապետության

կողմից ԺՀՄԻԳ-ին վճարվող գումար

Եվրո

Օդանավակայան/տեղափոխում և հետադարձ, ներքաղաքային տեղափոխում և տեղակայման վայր տեղափոխում

 

Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)

 

Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, սնունդ)

 

Անձնական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ, ձեռնոցներ, ձեռքերի ախտահանիչներ)

 

105.03

 

53.73

 

43.65

 

8.10

210.51

Դիտորդական առաքելության ընթացքում յուրաքանչյուր դիտորդի կողմից կատարվող պարտադիր ծախսեր

(համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կանոնակարգի՝ ծախսերը հավաստող փաստաթղթեր չեն տրամադրվում)

COVID-19 թեստավորում

 

Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)

 

Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)

 

Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր)

 

Գիշերակաց (120 եվրո յուրաքանչյուր գիշեր * 6 գիշեր)

 

Սնունդ (50 եվրո յուրաքանչյուր օր * 6 օր)

 

Գիշերակաց և սնունդ թարգմանչի համար (35 եվրո յուրաքանչյուր գիշեր * 4 գիշեր)

 

Գիշերակաց և սնունդ վարորդի համար (35 եվրո յուրաքանչյուր գիշեր * 4 գիշեր)

70

 

150

 

75

 

150

 

720

 

300

 

140

 

140

Յուրաքանչյուր դիտորդի վճարվող գումար

1,745

Ընդամենը 1,955.51
»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ