ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 151-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մոլդովայի Հանրապետության Առողջապահական քաղաքականության և ուսումնասիրությունների կենտրոնի (Center for Health Policies and Studies) կողմից՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն անհատույց բաշխելու նպատակով, Հայկական Կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (մեկ տեղ, 3.9 կգ ընդհանուր քաշով, 64,239.93 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 59.17 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 151-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը |
Քանակը |
Արժեքը |
Ռենտգեն սարքավորման մաս - CAD4TB box |
1 |
4,360.41 |
Ռենտգեն սարքավորման մաս - FDR Xair system full kit (with accessories) |
1 |
59,879.52 |
Ընդամենը |
64,239.93 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |