ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 161-Ա
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՓՈՒԼ 2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ 2,633.082 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեղրի համայնքի մանկապարտեզում արևային էներգիայի և ջրատաքացուցիչ համակարգի տեղադրում փուլ 2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 161-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՓՈՒԼ 2»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ՝ մանկապարտեզը ապահովելով այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրով։ Ծրագիրը թույլ կտա թեթևացնել համայնքային բյուջեի ֆինանսական բեռը՝ ուղղված մանկապարտեզի էլեկտրաէներգիայի ձեռքբերմանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն, Բաբայան 23/4, 0037, Երևան, Հայաստան |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, Ադելյան 5, ՀՎՀՀ․ 09701918 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, բնագավառը․ Սոցիալական ուղղվածության |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,633.082 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Մեղրի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
14.03.2022 - 30.09.2022 |
9. |
Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի տանիքում արևային էներգիայի համակարգի նախագծման և տեղադրման աշխատանքներ՝ մանկապարտեզի շենքը էլեկտրաէներգիայով և տաք ջրով ապահովելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող արևային էներգիայի համակարգի և ջրատաքացուցիչի, ինչպես նաև դրանց տեղադրման աշխատանքների արժեքը կազմում է 2.283.082 ՀՀ դրամ: Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ: Արևային էներգիայի համակարգի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2022 թ. ապրիլ - սեպտեմբեր ամիսներին։ Ստացման ժամկետները 2022 թ. ապրիլ - սեպտեմբեր ամիսներ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արևային էներգիայի համակարգի ձեռքբերում և տեղադրում ● Բեռնափոխադրում, տեղադրում, գործուղում, վերամբարձ աշտարակ (անհրաժեշտության դեպքում), այլ բաղադրիչների ձեռքբերում - 1,938,082 դրամ ԸՆԴԱՄԵՆԸ - 1,938,082 դրամ
Արևային էներգիայով ջրատաքացուցիչի ձեռքբերում և տեղադրում ● արևային ջրատաքացուցիչ, TZ58/1800-30, SR-501 – 1 հատ – 262,500 դրամ ● տաքացնող լար – 8 հատ – 10,667 դրամ ● խողովակ ppr 20մմ, ձևավոր մասեր – 32 հատ – 20,000 դրամ ● մեկուսացում – 8 հատ – 12,333 դրամ ● մետաղական կոնստրուկցիա – 3 հատ – 3375 դրամ ● պտուտակ 7մմ – 20 հատ – 333 դրամ ● քար անկյունահղկիչի – 1 հատ – 333 դրամ ● ներկ – 1 հատ – 833 դրամ ● էլեկտրիկա – 1 հատ – 4208 դրամ ● փոխադրում – 1 հատ – 5417 դրամ ● մոնտաժ – 1 հատ – 25000 դրամ ԸՆԴԱՄԵՆԸ – 345,000 դրամ Ֆինանսական աուդիտ ● Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների ֆինանսական աուդիտ – 350,000 դրամ (առանց ԱԱՀ) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ֆինանսական աուդիտի ծախս՝ 350.000 ՀՀ դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Մեղրի համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներ են (սեյսմիկ կայունության ապահովում, ստորգետնյա ջրերի հեռացում, շենքի հիմքի և պատերի ամրացում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգման աշխատանքներ) իրականացվում Մեղրիի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, ՀՀ սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում տրամադրված ֆինանսական աջակցությամբ։ Մանկապարտեզի շենքի վերանորոգումն իրականացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և հիմնադրամի կողմից տրամադրված նվիրատվությամբ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը վերահսկելու է տրամադրված դրամաշնորհային միջոցները՝ հաշվետվությունների, ֆինանսական աուդիտի միջոցով, ինչպես նաև մոնիտորինգային այցով։ ● ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը՝ հաշվետվությունների տեսքով։ ● Մեղրիի համայնքապետարանը։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
07.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|