ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 279-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԻՄՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՄԻՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 279-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե-կություն- ներ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1․ |
8528491008 |
Ինֆորմացիոն էկրան |
Բարձր ինտեգրման աստիճան ունեցող գործիք, որն ինտեգրված է NFC-ի հետ, բջջային հեռախոսի և անլար լիցքավորման տարբերակի հետ։ Բազմաֆունկցիոնալ սարքը կարող է տրամադրել արագ տեսողական ինֆորմացիա՝ տրանսպորտային միջոցների վիճակի մասին։ |
հատ |
1 000 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
19 200 000 |
|
2. |
8539490000 |
Լեդ լույս |
Էլեկտրոնային պիտակի LED Հետևի LED լապտեր և ռեֆլեկտոր E mark |
հատ |
500 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
250 000 |
|
3. |
8306100000 |
Զանգ |
Ներկառուցված պտտվող զանգ |
կգ |
100 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
100 000 |
|
4. |
7318129000 |
Պտուտակներ |
Չժանգոտվող պողպատ |
կգ |
1 250 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
250 000 |
|
5. |
8708705009 |
Անիվ |
10 դյույմ, տրամագիծը 250 մմ, honeycomb կոշտ անվադող |
կգ |
5 000 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
25 000 000 |
|
6. |
8301200009 |
Խելացի փական |
Չժանգոտվող պողպատ, վերահսկվում է բջջային սարքի կողմից |
կգ |
3 000 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
45 000 000 |
|
7. |
8711601000 |
Էլեկտրական հեծանիվ |
Առավելագույն 25-32 կմ/ժ Հեռավորությունը՝ 80 կմ Շարժիչ՝ 250 Վտ / 400 Վտ |
հատ |
2 000 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
882 000 000 |
|
8. |
8711609000 |
Ինքնագլոր |
Segway Հիդրավլիկ կասեցում Drum արգելակներ Փոխարինելի մարտկոց Swivel տեսակի միացման ռեժիմ Թաքնված մալուխ Ամուր բջջային անվադող Անիվների չափերը՝ 120 մմ * 516 մմ * 171 մմ Անիվների միջև հեռավորությունը՝ 940 մմ Զուտ քաշը՝ 27,8 ՍԴ Առավելագույն արագությունը՝ 25 կմ/ժ Առավելագույն թեքությունը՝ 14% Մարտկոցը IP Battery kPXZ IPX7 |
հատ |
5 000 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
1 629 250 000 |
|
9. |
8714919000 |
Առջևի անիվի հարվածամեղմիչ |
Հիդրավլիկ կասեցում |
կգ |
1 000 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
20 000 000 |
|
10. |
8714919000 |
Հեծանվի ծածկաթև |
Պոլիէթիլենային |
կգ |
500 |
ՉԺՀ |
ՉԺՀ |
1 470 000 |
|
|
Ընդամենը |
|
2 622 520 000 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |