ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 131-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից՝ որպես օժանդակություն «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի՝ (մեկ տեղ, 34.25 կգ ընդհանուր քաշով, 2,804.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 500.24 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
28.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|