Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 119-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՈՒ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հրաչյա Քոչար 8 շենք, 18,19 բնակարան, ՀՎՀՀ` 03517269) իրականացվող` 339,212,263 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստեվ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված N 015817, 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված N 317008 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 09108137520, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված N 05108135869 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 3,096,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 15,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10/12/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 2,585,050 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

5) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2021 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված N 10584-PJ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում` 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 854,016 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 119-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՈՒ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է մանկալքության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դրանցից է կազմակերպության կողմից իրականացվող ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման ծրագրերը, որոնք իրականացվում է Կոտայքի մարզում, Իջևանի խոշորացված համայնքում, Երևան քաղաքում: Այս ծրագրերն ուղղված են ընտանիքների ամրապնդմանը և մանկալքության դեպքերի նվազեցմանը: Ընտանիքներին կազմակերպությունը ցուցաբերում է համապարփակ աջակցություն, նրանց սոցիալական և իրավական խնդիրների լուծման, ներընտանեկան բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, ինչպես նաև զբաղվածության և առողջապահական հարցերում։

Այս ծրագրի նպատակն է`

1. Կոտայքի մարզում, Իջևանի խոշորացված համայնքում, Երևան քաղաքում մանկալքության դեպքերի նվազեցումը;

2. ծրագրի շահառու ծնողների մոտ ծնողավարության գիտելիքների և հմտությունների զարգացումը;

3. ծրագրի շահառու երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնում;

4. ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում;

5. ներընտանեկան միջանձնային հարաբերությունների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր

վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա):

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզում, Իջևանի խոշորացված համայնքում, Երևան քաղաքում, այն առնչվում է սոցիալական, իրավական և կրթական բնագավառներին:

6.

Ծրագրի բյուջեն

15.01.2022 - 31.12.2022 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 339,212,263 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են սոցիալական ռիսկի ենթակա շուրջ 2660 երեխա, 610 ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթադաստիարակչական աջակցություն՝ 10,720,400 ՀՀ դրամ.

1.1. Դպրոցական պարագաների, դասագրքերի տրամադրում և ուսման վարձերի վճարում կամ փոխհատուցում, երեխաների հետ արտաժամյա պարապմունքների, նախասիրությունների խմբակների կազմակերպման ծախսեր` 9,623,400 ՀՀ դրամ,

1.2. Կրթադաստիարակչական նյութերի և պարագաների ձեռքբերում` խմբակների և միջոցառումների կազմակերպման համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ և այլն)` 1,097,000 ՀՀ դրամ:

2. Առողջության առաջնային պահպանում, անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացում)` 31,464,472 ՀՀ դրամ.

2.1. Ծրագրի շահառուների համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ, բժշկական հետազոտություններ, ինչպես նաև վիրահատական և այլ բժշկական միջամտությունների գծով ծախսեր` 12,219,140 ՀՀ դրամ,

2.2. անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում՝ 17,009,332 ՀՀ դրամ,

2.3. իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում)՝ 2,236,000 ՀՀ դրամ:

3. Ծրագրի շահառուներին նյութական, տնտեսական կայունացման աջակցություն՝ 64,306,320 ՀՀ դրամ.

3.1. Սնունդ, հագուստ, կոշիկ, անկողնային, խոհանոցային, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության պարագաների տրամադրում` 38,106,320 ՀՀ դրամ,

3.2. Տնտեսական կայունացման նպատակով աշխատանքային գործիքների, էլեկտրական և համակարգչային սարքավորումների տրամադրում (աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, վարորդների համար մեքենայի սարքեր /օրինակ գազի լիցքավորման գլան/ և այլն․)` 26,200,000 ՀՀ դրամ:

4. Տրամադրվող տարածքի (Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատույց տրամադրված՝ ժամանակավոր օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով) և սարքավորումների վերանորոգում, գույքի ձեռքբերում և վերանորոգում, տեխնիկական բազայի ապահովում` կազմում է 7,873,500 ՀՀ դրամ:

5. Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ՝ 4,363,880 ՀՀ դրամ:

6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բժշկական ապահովագրություն` 159,513,469 ՀՀ դրամ:

7․Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում կրթադաստիարակչական աջակցություն (դասապատրաստումների կազմակերպում, գրենական պիտույքների և դասագրքերի ձեռքբերում, ախտահանող նյութերի ձեռքբերում, պետական տոների շրջանակներում միջոցառումների կազմակերպում և նվերների փաթեթների տրամադրում)՝ 15,546,400 ՀՀ դրամ։

Կազմակերպական ծախսերը.

1) Վարչական անձնակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բժշկական ապահովագրություն՝ 22,061,302 ՀՀ դրամ,

2) Հեռահաղորդակցություն (հեռախոսի և ինտերնետի վարձավճար)` 3,044,400 ՀՀ դրամ,

3) Գրասենյակային ծախսեր՝ (թուղթ, գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ, մաքրող և ախտահանող նյութեր, խմելու ջուր, սուրճ, թեյ և այլն)՝ 2,830,000 ՀՀ դրամ,

4) Կլոր սեղանների/քննարկումների, հանդիպումների կազմակերպում համայնքի ներկայացուցիչների հետ` 2,150,000 ՀՀ դրամ,

5) Կոմունալ ծառայություններ (գազ, ջուր, լույս)՝ 5,144,120 ՀՀ դրամ,

6) Տրանսպորտային ծախսեր (օգտագործվում է վարչական անձնակազմի կողմից)՝ 5,599,000 ՀՀ դրամ,

7) Դասընթացներ աշխատակազմի համար՝ 3,370,000 ՀՀ դրամ,

8) Այլ կազմակերպական ծախսեր (գովազդային նյութեր, բանկային ծախսեր, չնախատեսված ծախսեր)` 1,225,000 ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Դպրոցական պարագաների ձեռքբերում (դպրոցական պայուսակներ, գրչատուփեր, գրենական պիտույքներ` տետրեր, նկարչական ալբոմներ, մատիտներ, գրիչներ, սոսինձ, գունավոր թղթեր և այլն)` 4,623,400 ՀՀ դրամ,

2. Կրթադաստիարակչական նյութերի և պարագաների ձեռքբերում` խմբակների և միջոցառումների կազմակերպման համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ և այլն)` 1,097,000 ՀՀ դրամ,

3. Ծրագրի շահառուների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների, օպտիկական ակնոցների, օրթոպեդիկ կոշիկների, բժշկական ծառայությունների (հետազոտություններ և թերապևտիկ ծառայություններ) ձեռքբերում`12,219,140 ՀՀ դրամ,

4. Շահառուների համար սննդի, հագուստի, կոշիկների անկողնային, խոհանոցային, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 38,106,320 ՀՀ դրամ,

5. Շահառուների համար աշխատանքային գործիքների, էլեկտրական և համակարգչային սարքավորումների ձեռքբերում (աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, վարորդների համար մեքենայի սարքեր /օրինակ գազի լիցքավորման գլան/, համակարգիչ և այլն․)` 26,200,000 ՀՀ դրամ

6. Տրամադրվող տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատույց տրամադրված` ժամանակավոր օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով) վերանորոգման ծառայությունների ձեռքբերում, սարքավորումների և գույքի ձեռքբերում և վերանորոգում, տեխնիկական բազայի ապահովում` 7,873,500 ՀՀ դրամ:

7. Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում՝ 4,363,880 ՀՀ դրամ:

 

Կազմակերպական ծախսերը (ազատման ենթակա):

1) Հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում (հեռախոս և ինտերնետ)` 3,044,400 ՀՀ դրամ,

2) Գրասենյակային ծախսեր՝ (թուղթ, գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ, մաքրող և ախտահանող նյութեր, խմելու ջուր, սուրճ, թեյ և այլն)՝ 2,830,000 ՀՀ դրամ,

3) Կլոր սեղանների, համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում` 2,150,000 ՀՀ դրամ,

4) Կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, ջուր, լույս, աղբահանություն)՝ 5,144,120ՀՀ դրամ,

5) Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (տաքսի ծառայություն, բեռնափոխադրումներ)՝ 5,599,000 ՀՀ դրամ,

6) Աշխատակազմի համար դասընթացների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ 3,370,000 ՀՀ դրամ

7) Գովազդային նյութերի տպման ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 15.01.2022 - 31.12.2022 թվականների համար կազմում են 45,423,822 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 13 տոկոսը:

Այդ թվում`

1) Վարչական անձնակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բժշկական ապահովագրություն՝ 22,061,302 ՀՀ դրամ,

2) Հեռահաղորդակցություն (հեռախոսի և ինտերնետի վարձավճար)`3,044,400 ՀՀ դրամ,

3) Գրասենյակային ծախսեր՝ (թուղթ, գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ, մաքրող և ախտահանող նյութեր, խմելու ջուր, սուրճ, թեյ և այլն)՝ 2,830,000 ՀՀ դրամ,

4) Կլոր սեղանների/քննարկումների, հանդիպումների կազմակերպում համայնքի ներկայացուցիչների հետ` 2,150,000 ՀՀ դրամ,

5) Կոմունալ ծառայություններ (գազ, ջուր, լույս)՝ 5,144,120 ՀՀ դրամ:

6) Տրանսպորտային ծախսեր (օգտագործվում է վարչական անձնակազմի կողմից)՝ 5,599,000 ՀՀ դրամ,

7) Դասընթացներ աշխատակազմի համար՝ 3,370,000 ՀՀ դրամ,

Այլ կազմակերպական ծախսեր (գովազդային նյութեր, բանկային ծախսեր, չնախատեսված ծախսեր)` 1,225,000 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-

ների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ