Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 110-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 58,559,842 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում Covid-19 համաճարակի հետևանքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի հունվարի 13-ին կնքված N 13/01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2022 թվականի հունվարի 14-ին կնքված N 35328-PJ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

02.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 110-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ինչպես ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանա-սոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը:

Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ ՀՀ Երևան քաղաքի տարածքում COVID-19 համավարակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով:

Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների և Միասնական սոցիալական

ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագիրը կատարողը

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն.
18-19 ):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Երևան քաղաքում, այն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

58,559,842 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն

ստացողը

Երևան քաղաքում 100 ընտանիքներ և 200 երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2022 թվականի փետրվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 24,205,700 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. սննդի փաթեթի տրամադրում` 17,765,700 ՀՀ դրամ;

1.2. առաջին անհրաժեշտության ապրանքներ սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)` 6,440,000 ՀՀ դրամ:

2. Ծրագրի շահառուներին առողջապահական աջակցության տրամադրում ընդհանուր 8,572,222 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

2.1. նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների, խնամքի միջոցների տրամադրում` 3,908,454 ՀՀ դրամ;

2.2. առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաներ՝ 4,263,768 ՀՀ դրամ;

2.3. COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ և քննարկումներ` 400,000 ՀՀ դրամ:

3. Ծրագրի շահառուներին կրթական աջակցության տրամադրում ընդհանուր 3,028,760 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

3.1. մասնագիտական դասընթացների կամ վերապատրաստումների վճարներ (շահառուների համար)` 2,368,760 ՀՀ դրամ;

3.2. դպրոցական պարագաներ և դասագրքերի վճարների տրամադրում` 660,000 ՀՀ դրամ:

4. Նյութեր հոգեբանական-սոցիալական գործունեության համար (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 200,000 ՀՀ դրամ:

5. Ծրագրի շահառուներին տնտեսական կայունացման աջակցության տրամադրում (հիմնական գործիքներ/սարքավորումներ ընտրված բիզնեսի կամ մասնագիտական գործունեության համար)` 2,368,760 ՀՀ դրամ:

6. Ծրագրի շահառուներին իրավաբանական աջակցության տրամադրում` 404,400 ՀՀ դրամ:

7. Ծրագրի շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպա- նության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ մեթոդական և տեղեկատվական թերթիկների տպագրում և տրամադրում` 1,000,000 ՀՀ դրամ:

8. Ծրագրի շահառու ընտանիքների տունայց կատարելու նպատակով այլ տրանսպորտային միջոցների (տաքսի ծառայություն) վճարներ` 360,000 ՀՀ դրամ:

9. Ծրագրի անձնակազմի աշխատավարձեր՝ կազմում է 15,360,000 ՀՀ դրամ (թվով 5 աշխատակից` 3 սոցիալական աշխատողներ, 1 հոգեբան, 1 համակարգող), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), այդ թվում`

9.1. սոցիալական աշխատողներ (թվով 3 աշխատակից` 10,800,000 ՀՀ դրամ;

9.2. հոգեբան (թվով 1 աշխատակից)`3,600,000 ՀՀ դրամ;

9.3. սոցիալական աշխատողների և հոգեբանի աշխատանքի համակարգող (թվով 1 աշխատակից)` 960,000 ՀՀ դրամ:

 

Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 3,060,000 ՀՀ դրամ, որից՝

1. Աշխատակազմի աշխատավարձ` (հաշվապահ)` 720,000 ՀՀ դրամ:

2. Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ, քարթրիջի լիցքավորման ծախսեր՝420,000 ՀՀ դրամ:

3. Հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ:

4. Տրանսպորտային ծախսեր և փոխադրման ծախսեր (ծրագրի իրականացման նպատակով օգտագործվող մեքենայի վառելիքի, պահպանման և ապահովագրության գծով)՝ 1,440,000 ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Սննդի փաթեթի ձեռքբերում` 17,765,700 ՀՀ դրամ

2. Առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում` սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)` 6,440,000 ՀՀ դրամ:

3. Նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների, խնամքի միջոցների ձեռքբերում` 3,908,454 ՀՀ դրամ:

4. Առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութերի (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաների ձեռքբերում՝ 4,263,768 ՀՀ դրամ:

5. COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացների և քննարկումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 400,000 ՀՀ դրամ:

6. Շահառուների համար մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 2,368,760 ՀՀ դրամ:

7. Շահառուների համար դպրոցական պարագաների և դասագրքերի ձեռքբերում` 660,000 ՀՀ դրամ:

8. Հոգեբանական-սոցիալական գործունեության համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 200,000 ՀՀ դրամ:

9. Շահառուներին տնտեսական կայունացման համար հիմնական գործիքների/սարքավորումների ձեռքբերում` 2,368,760 ՀՀ դրամ:

10. Շահառու ծնողներին և երեխաներին իրավաբանական աջակցություն տրամադրելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 404,400 ՀՀ դրամ:

11. Շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ մեթոդական և տեղեկատվական թերթիկների տրամադրման նպատակով տպագրական ծառայությունների ձեռքբերում` 1,000,000 ՀՀ դրամ:

12. Շահառու ընտանիքների տունայց կատարելու նպատակով այլ տրանսպորտային միջոցների ծառայությունների ձեռքբերում` 360,000 ՀՀ դրամ:

13. Գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների և քարթրիջի լիցքավորման ծառայության ձեռքբերում՝ 420,000 ՀՀ դրամ:

14. Հեռահաղորդակցության ծախսերի ձեռքբերում` 480,000 ՀՀ դրամ:

15. Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային և փոխադրման ծախսեր` 1,440,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում`

15.1. վառելանյութի ձեռքբերում` 1,080,000 ՀՀ դրամ;

15.2. ապահովագրական ծառայությունների ձեռքբերում՝ 60,000 ՀՀ դրամ;

15.3. սպասարկման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 300,000 ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 3,060,000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 5.22 տոկոսը:

Այդ թվում.

1. Աշխատակազմի աշխատավարձ` (հաշվապահ)` 720 000 ՀՀ դրամ;

2. Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ, քարթրիջի լիցքավորման ծախսեր՝ 420,000 ՀՀ դրամ:

3. Հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ:

4. Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,440,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

4.1. վառելանյութի ձեռքբերում՝ 1,080,000 ՀՀ դրամ,

4.2. ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ,

4.3. սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու-թյունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքա-պետարանի, Միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրու-թյունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

02.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան