ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 110-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 58,559,842 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում Covid-19 համաճարակի հետևանքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի հունվարի 13-ին կնքված N 13/01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2022 թվականի հունվարի 14-ին կնքված N 35328-PJ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
02.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 110-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանա-սոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ ՀՀ Երևան քաղաքի տարածքում COVID-19 համավարակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով: Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների և Միասնական սոցիալական ծառայության հետ սերտ համագործակցությամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան քաղաքում, այն առնչվում է սոցիալական բնագավառին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
58,559,842 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևան քաղաքում 100 ընտանիքներ և 200 երեխաներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի փետրվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 24,205,700 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1. սննդի փաթեթի տրամադրում` 17,765,700 ՀՀ դրամ; 1.2. առաջին անհրաժեշտության ապրանքներ սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)` 6,440,000 ՀՀ դրամ: 2. Ծրագրի շահառուներին առողջապահական աջակցության տրամադրում ընդհանուր 8,572,222 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 2.1. նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների, խնամքի միջոցների տրամադրում` 3,908,454 ՀՀ դրամ; 2.2. առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաներ՝ 4,263,768 ՀՀ դրամ; 2.3. COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ և քննարկումներ` 400,000 ՀՀ դրամ: 3. Ծրագրի շահառուներին կրթական աջակցության տրամադրում ընդհանուր 3,028,760 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 3.1. մասնագիտական դասընթացների կամ վերապատրաստումների վճարներ (շահառուների համար)` 2,368,760 ՀՀ դրամ; 3.2. դպրոցական պարագաներ և դասագրքերի վճարների տրամադրում` 660,000 ՀՀ դրամ: 4. Նյութեր հոգեբանական-սոցիալական գործունեության համար (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 200,000 ՀՀ դրամ: 5. Ծրագրի շահառուներին տնտեսական կայունացման աջակցության տրամադրում (հիմնական գործիքներ/սարքավորումներ ընտրված բիզնեսի կամ մասնագիտական գործունեության համար)` 2,368,760 ՀՀ դրամ: 6. Ծրագրի շահառուներին իրավաբանական աջակցության տրամադրում` 404,400 ՀՀ դրամ: 7. Ծրագրի շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպա- նության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ մեթոդական և տեղեկատվական թերթիկների տպագրում և տրամադրում` 1,000,000 ՀՀ դրամ: 8. Ծրագրի շահառու ընտանիքների տունայց կատարելու նպատակով այլ տրանսպորտային միջոցների (տաքսի ծառայություն) վճարներ` 360,000 ՀՀ դրամ: 9. Ծրագրի անձնակազմի աշխատավարձեր՝ կազմում է 15,360,000 ՀՀ դրամ (թվով 5 աշխատակից` 3 սոցիալական աշխատողներ, 1 հոգեբան, 1 համակարգող), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), այդ թվում` 9.1. սոցիալական աշխատողներ (թվով 3 աշխատակից` 10,800,000 ՀՀ դրամ; 9.2. հոգեբան (թվով 1 աշխատակից)`3,600,000 ՀՀ դրամ; 9.3. սոցիալական աշխատողների և հոգեբանի աշխատանքի համակարգող (թվով 1 աշխատակից)` 960,000 ՀՀ դրամ:
Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 3,060,000 ՀՀ դրամ, որից՝ 1. Աշխատակազմի աշխատավարձ` (հաշվապահ)` 720,000 ՀՀ դրամ: 2. Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ, քարթրիջի լիցքավորման ծախսեր՝420,000 ՀՀ դրամ: 3. Հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ: 4. Տրանսպորտային ծախսեր և փոխադրման ծախսեր (ծրագրի իրականացման նպատակով օգտագործվող մեքենայի վառելիքի, պահպանման և ապահովագրության գծով)՝ 1,440,000 ՀՀ դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սննդի փաթեթի ձեռքբերում` 17,765,700 ՀՀ դրամ 2. Առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում` սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)` 6,440,000 ՀՀ դրամ: 3. Նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների, խնամքի միջոցների ձեռքբերում` 3,908,454 ՀՀ դրամ: 4. Առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութերի (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաների ձեռքբերում՝ 4,263,768 ՀՀ դրամ: 5. COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացների և քննարկումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 400,000 ՀՀ դրամ: 6. Շահառուների համար մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 2,368,760 ՀՀ դրամ: 7. Շահառուների համար դպրոցական պարագաների և դասագրքերի ձեռքբերում` 660,000 ՀՀ դրամ: 8. Հոգեբանական-սոցիալական գործունեության համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 200,000 ՀՀ դրամ: 9. Շահառուներին տնտեսական կայունացման համար հիմնական գործիքների/սարքավորումների ձեռքբերում` 2,368,760 ՀՀ դրամ: 10. Շահառու ծնողներին և երեխաներին իրավաբանական աջակցություն տրամադրելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 404,400 ՀՀ դրամ: 11. Շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ մեթոդական և տեղեկատվական թերթիկների տրամադրման նպատակով տպագրական ծառայությունների ձեռքբերում` 1,000,000 ՀՀ դրամ: 12. Շահառու ընտանիքների տունայց կատարելու նպատակով այլ տրանսպորտային միջոցների ծառայությունների ձեռքբերում` 360,000 ՀՀ դրամ: 13. Գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների և քարթրիջի լիցքավորման ծառայության ձեռքբերում՝ 420,000 ՀՀ դրամ: 14. Հեռահաղորդակցության ծախսերի ձեռքբերում` 480,000 ՀՀ դրամ: 15. Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային և փոխադրման ծախսեր` 1,440,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում` 15.1. վառելանյութի ձեռքբերում` 1,080,000 ՀՀ դրամ; 15.2. ապահովագրական ծառայությունների ձեռքբերում՝ 60,000 ՀՀ դրամ; 15.3. սպասարկման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 300,000 ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 3,060,000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 5.22 տոկոսը: Այդ թվում. 1. Աշխատակազմի աշխատավարձ` (հաշվապահ)` 720 000 ՀՀ դրամ; 2. Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ, քարթրիջի լիցքավորման ծախսեր՝ 420,000 ՀՀ դրամ: 3. Հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ: 4. Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,440,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում 4.1. վառելանյութի ձեռքբերում՝ 1,080,000 ՀՀ դրամ, 4.2. ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ, 4.3. սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպու-թյունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքա-պետարանի, Միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրու-թյունը |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
02.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |