ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 137-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 4,475,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188) «Մագնոն» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ` 05501766) հետ 2022 թվականի հունվարի 31-ին կնքված երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 4,475,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
01.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 137-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,475,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի մարտի 7-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 4,475,000 դրամ արժողությամբ 2022 թվականի մարտի 7-ից մինչև 2022 թվականի Ապրիլի 1-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում (ճոճանակ, պտույտ, շղթաներով ճոճանակ, վիգվամ, փոքր տարզան, կրկնակի Աստրա, ցանցաճոճ, պլաստիկ ավազահարթակ, զուգափայտ, բասկետբոլի վահանակ, զրուցարան, նստարան, աղբաման) և տեղադրում, գինը` 4,475,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
01.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|