Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 120-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հր.Քոչար 8 շենք, 18,19 բնակարան, ՀՎՀՀ` 03517269) իրականացվող` 410,476,680 դրամ ընդհանուր արժողությամբ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 533,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված N 6008442 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 0514661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 914,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 011.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 160,130 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 06-0075-79 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 248,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 05-11-511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 145,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10/12/21-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02507464) 2021 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված N PD-01-01-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի ծառայությունների մատուցում` 7,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10108-PJ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում` 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,286,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 23-ին կնքված N 2020/1123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-ձեռնարկություն» համակարգի սպասարկում ծառայությունների մատուցում` 3,186,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 120-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր

վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպությունը (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ ք. Երևան Հր. Քոչարի շենք 8 բն. 18-19, և Նար-Դոսի փող. 34 հասցեներում գտնվող երիտասարդական տներում:

Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 410,476,680 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր ընդգրկված են եղել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերի ծրագրերում: Ներկայումս ծրագրում ընդգրկված են 56 պատանիներ ու երիտասարդներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. ՍՕՍ երիտասարդական տների և կիսաանկախ բնակության փուլում գտնվող երիտասարդներին (հիմնադրամի խնամքի տակ գտնվող երիտասարդներ, ովքեր ապրում են անկախ, սակայն շարունակում են ստանալ ֆինանսական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, կրթական աջակցություն Հիմնադրամի կողմից) նպաստի տրամադրում` 44,685,000 ՀՀ դրամ,

2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում` 15,621,500 ՀՀ դրամ.

2.1. մասնագիտական պատրաստության պարապմունքներ (մասնագետների վարձավճար) և ուսման վարձեր` 6,681,500 ՀՀ դրամ,

2.2. գրենական պիտույքներ, դասագրքեր և դպրոցական այլ պարագաներ` 3,265,000 ՀՀ դրամ,

2.3. մշակութային միջոցառումների և կրթադաստիարակչական ժամանցի կազմակերպում (այցելությունների կազմակերպում մշակութային օջախներ, կինո և թատրոն, թանգարաններ և նմանատիպ այլ վայրեր)` 1,895,000 ՀՀ դրամ,

2․4. ամառային հանգստի կազմակերպում` 3,780,000 ՀՀ դրամ,

3. Առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 6,097,005 ՀՀ դրամ,

3.1. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ` 5,700,005 ՀՀ դրամ,

3.2. հոգեբանական աջակցություն երիտասարդներին` 397,000 ՀՀ դրամ,

4. կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 1 տարվա համար կազմում է 2,919,913 ՀՀ դրամ

4.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 1,033,333 ՀՀ դրամ,

4.2. ջրամատակարարման վարձավճար` 305,130 ՀՀ դրամ,

4.3. գազամատակարարման վարձավճար` 1,514,650 ՀՀ դրամ,

4.4. աղբահանություն վարձավճար` 66,800 ՀՀ դրամ,

5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում 1 տարվա համար կազմում է 22,625,286 ՀՀ դրամ.

5.1. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում` 8,742,500 ՀՀ դրամ,

5.2. կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 3,425,000 ՀՀ դրամ,

5.3. էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ձեռք բերում, վերանորոգում և սպասարկում` 10,101,754 ՀՀ դրամ,

5.4 երիտասարդական տների գույքահարկ` 356,032 ՀՀ դրամ,

6. Երիտասարդներին առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս, նրանց համար վարձակալված բնակարանների վարձավճար և աջակցություն բնակարան ձեռքբերելու հարցերում, ուսման վարձերի, ուսումնական պարագաների տրամադրում` 30,861,000 ՀՀ դրամ:

6.1. երիտասարդների առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս` 1,500,000 ՀՀ դրամ,

6.2. երիտասարդների համար վարձակալված բնակարանների վարձավճար` 15,678,000 ՀՀ դրամ,

6.3. բնակարանի ձեռքբերման նպատակով աջակցություն երիտասարդներին` 5,000,000 ՀՀ դրամ:

6.4 երիտասարդների ուսման վարձի տրամադրում, ուսումնական պարագաների ձեռքբերում` 8,683,000 ՀՀ դրամ:

7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև բժշկական ապահովագրության ծախսեր` 1 տարվա համար կազմում է 181,871,240 (մանկավարժներ, խոհարարներ, ծրագրի ղեկավարներ) ՀՀ դրամ:

8. Փոստային ծառայություններ (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (ծրագրային ծախս)` 7,560,000 ՀՀ դրամ:

9․Տրանսպորտային միջոցների նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ (տրանսպորտային միջոցները օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների բավարարման նպատակով)` 7,131,350 ՀՀ դրամ։

10. Տրանսպորտային այլ ծախսեր (փոխադրումներ և տաքսի ծառայությունների ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով)` 6,504,805 ՀՀ դրամ:

11. Երեխաների շահերի պաշտպանությանը վերաբերող ծախսեր (իրավաբանական ծախսեր, աշխատանքներ պետական և սոցիալական ոլորտի կազմակերպությունների հետ, իրազեկման նյութերի, բրոշյուրների տպագրություն)` 6,889,000 ՀՀ դրամ

Կազմակերպական ծախսեր

1․աշխատակազմի ծախսեր` 17,307,926 ՀՀ դրամ

2․հեռահաղորդակցություն` 3,548,000 ՀՀ դրամ

3 գրասենյակային պարագաներ`1,500,000 ՀՀ դրամ

4․կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 1,772,800 ՀՀ դրամ

5. տրանսպորտային ծախսեր (կազմակերպական ծախսեր)` 1,793,000 ՀՀ դրամ

6. բանկային ծախսեր, ՏՏ խորհրդատվական վճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ` 3,756,000 ՀՀ դրամ

7. դասընթացներ, սեմինարներ աշխատակիցների համար, քննարկումներ, կլոր սեղաններ` 14,153,019 ՀՀ դրամ

8. գովազդային նյութեր, բրոշյուրներ՝ 4,600,000 ՀՀ դրամ

9. աուդիտորական ծախսեր` 12,000,000 ՀՀ դրամ 10․այլ կազմակերպական ծախսեր` 7,219,456 ՀՀ դրամ

11. հաշվապահական և այլ համակարգչային ծրագրերի սպասարկում, լիցենզիաների ձեռքբերում՝ 10,060,000 ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ

նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1. շահառու երեխաների համար գրենական պիտույքների և դպրոցական այլ պարագաների, ինչպես նաև աշխատանքային գործիքների ձեռքբերում` 3,265,000 ՀՀ դրամ,

2. մշակութային միջոցառումների և կրթադաստիարակչական ժամանցի կազմակերպման նպատակով ծառայությունների և տոմսերի ձեռքբերում (այցելությունների կազմակերպում մշակութային օջախներ, կինո և թատրոն, թանգարաններ և նմանատիպ այլ վայրեր)` 1,895,000 ՀՀ դրամ,

3. շահառու երեխաների համար ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 3,780,000 ՀՀ դրամ;

4. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում` 5,700,005 ՀՀ դրամ,

5. Շահառուներին հոգեբանական աջակցություն (սպորտային դասընթացներ, գեղարվեստական գրքերի, զարգացնող խաղերի, ծննդյան նվերների ձեռքբերում) ցույց տալու նպատակով ծառայությունների և ապրանքների ձեռքբերում

6. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)` 1 տարվա համար կազմում է 2,919,913 ՀՀ դրամ

6.1. էլեկտրաէներգիայի վարձավճար` 1,033,333 ՀՀ դրամ,

6.2. ջրամատակարարման վարձավճար` 305,130 ՀՀ դրամ,

6.3. գազամատակարարման վարձավճար` 1,514,650 ՀՀ դրամ,

6.4. աղբահանություն վարձավճար` 66,800 ՀՀ դրամ,

7. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգման և արդիականացման ծառայությունների ձեռքբերում` 8,742,500 ՀՀ դրամ,

8. կահույքի ձեռքբերում և վերանորոգում` 3,425,000 ՀՀ դրամ,

9. էլեկտրական սարքավորումների` սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, հեռախոսների, համակարգչի ձեռքբերում, վերանորոգում և սպասարկում` 10,101,754 ՀՀ դրամ,

10. երիտասարդների համար առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս`1,500,000 ՀՀ դրամ,

11. երիտասարդների ուսման վարձի տրամադրում, ուսումնական պարագաների ձեռքբերում` 8,683,000 ՀՀ դրամ:

12. փոստային ծառայությունների ձեռքբերում (նամակագրություն շահառուների և նրանց հովանավորների միջև) (ծրագրային ծախս)` 7,560,000 ՀՀ դրամ:

13․ տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների բավարարման նպատակով) նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում` 7,131,350 ՀՀ դրամ:

14. տրանսպորտային այլ ծառայությունների (փոխադրումներ և տաքսի ծառայություններ ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով) ձեռքբերում` 6,504,805 ՀՀ դրամ:

15. երեխաների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (իրավաբանական ծախսեր, աշխատանքներ պետական և սոցիալական ոլորտի կազմակերպությունների հետ, իրազեկման նյութերի, բրոշյուրների տպագրություն)` 6,889,000 ՀՀ դրամ:

 

Կազմակերպական ծախսերը (ազատման ենթակա)

1․ հեռահաղորդակցություն ծառայությունների ձեռքբերում` 3,548,000 ՀՀ դրամ

1.1. հեռախոսի վարձավճար` 2,050,000 ՀՀ դրամ

1.2. ինտերնետի վարձավճար` 1,498,000 ՀՀ դրամ

2. գրասենյակային պարագաների ձեռքբերում` 1, 500, 000 ՀՀ դրամ

3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (լույս, ջուր, գազ) (կազմակերպական ծախսեր/ օգտագործվում է վարչական շենքում)` 1,772,800 ՀՀ դրամ

4. տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (կազմակերպական ծախսեր/օգտագործվում է աշխատակիցների կողմից ադմինիստրատիվ նպատակներով)` 1,793,000 ՀՀ դրամ

5. աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների, կլոր սեղան/քննարկումների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 14,153,019 ՀՀ դրամ

6. գովազդային նյութերի, բրոշյուրների տպման ծառայությունների ձեռքբերում՝ 4,600,000 ՀՀ դրամ

7. աուդիտորական ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 12,000,000 ՀՀ դրամ:

8. հաշվապահական և այլ համակարգչային ծրագրերի սպասարկման ծառայությունների, լիցենզիաների ձեռքբերում՝ 10,060,000 ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 1 տարվա համար կազմում են 77,710,201 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 18,9 %:

Կազմակերպական ծախսեր

1․ աշխատակազմի ծախսեր` 17,307,926 ՀՀ դրամ։ 2․ հեռահաղորդակցություն` 3,548,000 ՀՀ դրամ

3 գրասենյակային պարագաներ` 1,500,000 ՀՀ դրամ

4․ կոմունալ ծառայություններ (կազմակերպական ծախսեր)` 1,772,800 ՀՀ դրամ

5. տրանսպորտային ծախսեր (կազմակերպական ծախսեր)` 1,793,000 ՀՀ դրամ

6. բանկային ծախսեր, ՏՏ խորհրդատվական վճարներ, վերապատրաստման մասնակցության իրավունքի վճարներ` 3,756,000 ՀՀ դրամ

7. դասընթացներ, սեմինարներ աշխատակիցների համար, քննարկումներ, կլոր սեղաններ` 14,153,019 ՀՀ դրամ

8. գովազդային նյութեր, բրոշյուրներ՝ 4,600,000 ՀՀ դրամ

9. աուդիտորական ծախսեր` 12,000,000 ՀՀ դրամ 10․այլ կազմակերպական ծախսեր` 7,219,456 ՀՀ դրամ

11. հաշվապահական և այլ համակարգչային ծրագրերի սպասարկում, լիցենզիաների

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզպետարանների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

25.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան