Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.04.2022-19.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.25/41(775) Հոդ.936
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2010 թվականի N 998-Ն

 

Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը եվ ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը սահմանելու մասին

(վերնագիրը խմբ. 07.04.22 N 442-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 28-րդ հոդվածի 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(ՆԱԽԱԲԱՆԸ ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)

1. Սահմանել`

1) ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ԻՆ ԿԵՏԸ ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 22-ի N 998-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

(վերնագիրը ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում` խաղաղ և ռազմական դրության ժամանակ պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները:

2. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցները ներգրավվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում հետևյալ միջոցառումներն իրականացնելիս`

1) վարժական հավաքների ժամանակ.

2) հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների դեպքում.

3) զորավարժություններ (զորախաղեր) կազմակերպելիս:

3. Տրանսպորտային միջոցները ներգրավվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների համաձայն կազմակերպվող` սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառումների նպատակներին և խնդիրներին համապատասխան` ըստ յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների և քանակի: Իրականացվող միջոցառումների շրջանակներում տրանսպորտային միջոցները կարող են ներգրավվել դրանց ամբողջ տևողությամբ կամ ավելի կարճ ժամանակահատվածով: Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի նույն տրանսպորտային միջոցը յուրաքանչյուր տարվա համար կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 3 անգամ:

4. Համաձայն յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների` տարածքային զինվորական կոմիսարիատները, ըստ իրենց սպասարկման տարածքների, օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների հետ նախապես ճշտում են հաշվառված տրանսպորտային միջոցների առկայությունը, տեխնիկական վիճակը, ինչպես նաև համապատասխան ժամանակահատվածում տրանսպորտային միջոցի ներգրավման հնարավորությունը` ներգրավման ժամանակ հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով:

5. Տրանսպորտային միջոցները ներգրավվում են ամփոփ կարգագրերի (N 1 ձև) և անհատական կարգագրերի (N 2 ձև) միջոցով, որոնք ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ են ներկայացվում համապատասխան տարածքային զինկոմիսարիատների կողմից` տրանսպորտային միջոցների օգտագործման զորահավաքային առաջադրանքներին համապատասխան: Տրանսպորտային միջոցների ամփոփ կարգագրերը և անհատական կարգագրերը կազմվում են 2 օրինակից։ Առաջին օրինակն ստորագրությամբ հանձնվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին:

6. Ամփոփ կարգագիրը տրվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի անունով, և նշվում են վերջինիս մոտ առկա` ներգրավման ենթակա բոլոր տրանսպորտային միջոցների տեսակները և քանակը, ինչպես նաև զորահավաքի դեպքում դրանք ներկայացնելու ժամկետը և ընդունման-հանձնման կետը: Տրանսպորտային միջոցների օգտագործման զորահավաքային առաջադրանքների փոփոխության դեպքում ամփոփ կարգագրերը ենթակա են փոփոխման:

7. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններն անցկացվող միջոցառմանը տրանսպորտային միջոցների ներգրավման մասին տարածքային զինկոմիսարիատների կողմից ծանուցվում են անհատական կարգագրերով, որոնցում նշվում են տրանսպորտային միջոցի տեսակը, ներգրավման օրը և ժամը, ընդունման-հանձնման կետը: Տրանսպորտային միջոցն ընդունման-հանձնման կետ հասցվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ուժերով: Եթե տրանսպորտային միջոցի ներգրավման հետ միաժամանակ համապատասխան միջոցառմանն օրենքով սահմանված կարգով կանչվում է նաև տրանսպորտային միջոցը վարող քաղաքացին, ապա ընդունման-հանձնման կետում կազմվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտ, որն ստորագրվում է տրանսպորտային միջոցը ներկայացնողի և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից: Եթե անցկացվող միջոցառմանը ներգրավվում է միայն տրանսպորտային միջոցը, ապա ընդունման-հանձնման կետում, բացի տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտից, կազմվում է նաև ընդունման-հանձնման ակտ, որն ստորագրվում է տրանսպորտային միջոցն ընդունման-հանձնման կետ ներկայացնողի և իրավասու պաշտոնատար անձի կողմից: Նշված դեպքում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինը ծանուցվում է տրանսպորտային միջոցը վերադարձնելու օրվա, ժամի և վայրի մասին: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման ակտերի ձևերը սահմանվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:

8. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում` օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավվում են անհատական կարգագրերի միջոցով` սույն կարգի 7-րդ կետում նշված ակտերի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տարածքային զինկոմիսարիատի

անկյունադրոշմը

 

___________________________

(ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող

մարմնի անվանումը, հասցեն (հաշվառման վայրը)

 

___________________________

(ղեկավարի ազգանունը, անունը)

 

Ա Մ Փ Ո Փ  Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր

 

Դուք պարտավոր եք զորահավաք հայտարարվելու դեպքում և տարածքային զինվորական կոմիսարիատի անհատական կարգագրի հիման վրա ներկայացնել.

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի տեսակը և մակնիշը

Տրանսպորտային միջոցի քանակը

Ներկայացնելու ժամկետը
(ժամվա ընթացքում)

Ներկայացնելու վայրը (ընդունման-հանձնման կետը)

1

2

3

4

5

         

______________________________________________________

(զինվորական կոմիսար, կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                         

 

Կ.Տ.

 

______ ________________ 20 թ.

 

Կարգագիրն ստացա _______________________________________

                                       (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ղեկավար)

 

______ ________________ 20 թ.

 

Ձև N 2

 

Տարածքային զինկոմիսարիատի

անկյունադրոշմը

 

___________________________

(ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող

մարմնի անվանումը, հասցեն (հաշվառման վայրը)

 

___________________________

(ղեկավարի ազգանունը, անունը)

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր

 

Դուք պարտավոր եք ներկայացնել.

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի տեսակը և մակնիշը

Տրանսպորտային միջոցի քանակը

Ներկայացնելու օրը, ժամը

Ներկայացնելու վայրը (ընդունման-հանձնման կետը)

1

2

3

4

5

         

______________________________________________________

(զինվորական կոմիսար, կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)                         

 

Կ.Տ.

 

______ ________________ 20 թ.

 

Կարգագիրն ստացա _______________________________________

                                       (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ղեկավար)

 

______ ________________ 20 թ.

(ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 22-ի N 998-Ն որոշման

 

ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը
(վերնագիրը ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)

Ծառայողական նպատակներով օգտագործվող թեթև մարդատար ավտոմեքենաներ

1.

«ՆԻՎԱ-2121»

2.

ՈՒԱԶ-3151, 469 և վերափոխությունը

3.

Բարձր անցողության (4 x 4) այլ մեքենաներ

Բեռնատար ավտոմեքենաներ

ա. կոդային

4.

ՈՒԱԶ- և վերափոխությունը

5.

«ԳԱԶ-52» և վերափոխությունը

6.

«ԳԱԶ-66»

7.

ԶԻԼ-431410, 431510, 431610,130

8.

«ԶԻԼ-4331» և վերափոխությունը

9.

«ԶԻԼ-131» և վերափոխությունը

10.

«ԶԻԼ-157» և վերափոխությունը

11.

ՈՒՐԱԼ-375, 377 և վերափոխությունը

12.

ՈՒՐԱԼ-4320, 4322, 5323 և վերափոխությունը

13.

ՄԱԶ-5335, 5336, 500 և վերափոխությունը

14.

«ԿամԱԶ-5325»

15.

«ԿամԱԶ-4310» և վերափոխությունը

16.

ԿրԱԶ-250, 257 և վերափոխությունը

17.

ԿրԱԶ-260, 255 և վերափոխությունը

18.

Այլ ինքնաթափ մեքենաներ

բ. լծաթմբիկավոր քարշակներ

19.

«Զիլ-130Վ»

20.

«ԶԻԼ-4421» և վերափոխությունը

21.

«ԶԻԼ-131Վ» և վերափոխությունը

22.

«ԶԻԼ-157Վ» և վերափոխությունը

23.

ՈՒՐԱԼ-375Ս, 377Ս 4420 և վերափոխությունը

24.

«ՄԱԶ-5433»

25.

ԿամԱԶ-5425, 6410

26.

«ԿամԱԶ-4410» և վերափոխությունը

27.

«ԿրԱԶ-6444»

28.

Փայտակիր ավտոմեքենաներ` ՄԱԶ, ԿրԱԶ շասսիի վրա

29.

 Այլ լծաթմբիկավոր քարշակներ

գ. ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ

30.

ԳԱԶ-ՍԱԶ-3507, 3508

31.

ԳԱԶ-ՍԱԶ-4509 (ավտոգնացք ԳԱԶ-6008)

32.

ԶԻԼ-ՄՍԶ-554, 45022 և վերափոխությունը

33.

ԶԻԼ-ՄՄՏ-4502, 45021 և վերափոխությունը

34.

ԶԻԼ-ՄՄԶ-4505

35.

«ՄԱԶ-5551»

36.

«ՈՒՐԱԼ-6508»

37.

«ԿամԱԶ-5511» և վերափոխությունը

38.

«ԿամԱԶ-55102» և վերափոխությունը

39.

«ԿրԱԶ-256Բ» և վերափոխությունը

40.

«ԿրԱԶ-6505» և վերափոխությունը

41.

Այլ ինքնաթափ մեքենաներ

դ. հատուկ թափքերով

42.

Սառնաավտոներ (ռեֆրիժերատորներ)

43.

Ավտոկրպակ

44.

Ավտոհացատար

45.

Բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա ֆուրգոններ

46.

Ավտոցիստեռն` ջրի և սննդամթերքի համար

Վառելիքացիստեռններ` շասսիի վրա

47.

ՈՒՐԱԼ, ՄԱԶ, ԿամԱԶ, ԿրԱԶ

48.

ԶԻԼ

49.

ԳԱԶ-53Ա, 53-12 և վերափոխությունը

50.

«ԳԱԶ-52» և վերափոխությունը

51.

Վառելիքալցավորիչներ

52.

Այլ հատուկ թափքով մեքենաներ

Հատուկ ավտոմեքենաներ

53.

Հրշեջ մեքենաներ

54.

Ախտահանող ցնցուղային հարմարանքներով

55.

Սանիտարական (բժշկական ծառայության և շտապ օգնության մեքենաներ)

56.

Ջրող մեքենաներ

57.

Շրջիկ կինոյի սարքավորված ավտոմեքենա

58.

Ջրայուղալցավորիչներ

59.

Ավտոարհեստանոցներ

60.

Հորատող մեքենաներ

Ամբարձիչներ

61.

Ավտոամբարձիչներ

62.

Մինչև 6,3 տ տարողությամբ կռունկներ

63.

10-16 տ տարողությամբ կռունկներ

64.

Այլ ավտոկռունկներ

Ավտոբուսներ

65.

ՌԱՖ, ԳԱԶել

66.

ՈՒԱԶ- և վերափոխությունը

67.

ԿԱՎԶ- և վերափոխությունը

68.

ՊԱԶ- և վերափոխությունը

69.

ԼԱԶ- և վերափոխությունը

70.

Այլ ավտոբուսներ

Ճանապարհաշինարարական տեխնիկա

71.

Կցասայլին ավտոուղեհարթիչ և ուղեհարթիչ (գրեյդերներ)

72.

Բուլդոզերներ

73.

Շարժիչային և կցասայլային ցլանիվ մեքենաներ

74.

Ձյուն մաքրող ավտոմեքենաներ և տրակտորներ

75.

Ինքնագնաց և կցասայլային սկեպերներ

76.

Քարաջարդ շարժական սարքավորումներ

77.

Շարժական բետոնաշաղախ (0,25-0,73 մ3)

78.

Ձյութապատող մեքենաներ

79.

Մեկ շերեփանի էքսկավատորներ (0,25-0,75 մ3)

80.

Բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)

81.

Կոմպրեսորային կայաններ` կցասայլերի վրա

82.

Ուժային էլեկտրակայաններ` կցասայլերի վրա

(հավելվածը փոփ. 07.04.22 N 442-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան