ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 113-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,700,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն բնակելի տան վերակառուցմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 113-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆԸ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ Հրանտ Խաչատրյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Կարապետ ՈՒլնեցու 14-2, ՀՎՀՀ՝ 00141643) և ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա, Վաշինգտոն պողոտա 1546 E): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Մամիկոնյանց 58/Ա, բն. 2, ՀՎՀՀ` 00218098): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի բնակավայր 21-րդ փողոց 10/1, բնակարանաշինու- թյան բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,700,000 դրամ, որից՝ - «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ -2,500,000 դրամ. - ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն - 3,200,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հրանտ Խաչատրյան, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, Աքորի բնակավայր, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, տուն 2: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի փետրվարի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
28 տարի առաջ տեղադրված և արդեն քայքայված փայտյա տնակի ապամոնտաժում և գոյություն ունեցող հիմքերի վրա պեմզայի էկոսալերով տնակի կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերի և գործիքների տրամադրում - 5,700,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների |
Նախատեսվում է ներքոհիշյալ շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում՝ - էկոսալերի - 728,000 դրամ, - ամրան, ցեմենտ, ավազ, ներքին հարդարման նյութեր-3,287,000 դրամ - տանիքի կառուցման նյութեր-680,000 դրամ - դռներ և պատուհաններ-410,000 դրամ - այլ նյութեր և գործիքներ - 595,000 դրամ, |
համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Ալավերդու համայնքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
24.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |