Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 99-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N Մ-522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» ՏՀ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 12-ին կնքված N 390621 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2012 թվականի մայիսի 16-ին կնքված N 000137 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2020 թվականի մարտի 12-ին կնքված N 8000869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հուլիսի 23-ին կնքված N 0331849 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված N 018.08.13.2952 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 600,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 03308134962 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 600,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի ԳԳՄ մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2020 թվականի օգոստոսի 14-ին կնքված N 131082013872 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 400,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված N 112750683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվա-կանի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված N 113293923 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվա-կանի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված N 17968597 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեի հարկի.

11) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2015 թվականի մայիսի 29-ին կնքված N 17888838 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ 60,000 դրամի չափով, առանց ավելացված արժեի հարկի.

12) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2022 թվականի հունվարի 12-ին կնքված N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և ժամանակակից տեխնիկական միջոցների մատակարարում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

13) «ԽԱՍ-ԽԱԶ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2022 թվականի հունվարի 11-ին կնքված N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

24.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան