Գլխավոր տեղեկություն
Համար
N 1115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2022-30.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.19/77(1435) Հոդ.1070
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ հանրապետական, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն, 07.04.22 N 432-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական՝ 2022 թվականի մարդահամարն անցկացնելու, ինչպես նաև դրա նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն, լրաց. 07.04.22 N 432-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը  ներառյալ:

(1-ին կետը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն)

2. 2022 թվականի մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի հավաքման եղանակների և տվյալների մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացնելու համար փորձնական մարդահամար անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի, Ակունքի, Կամարիսի և Մայակովսկու համայնքներում՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ը ներառյալ:

(2-րդ կետը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի նույնականացված վարչական տվյալները մարդահամարի անցկացման նպատակով կիրառելու ու դրանց համակցելու նախագծի մշակումը և ապահովել 2019 թվականի փորձնական մարդահամարի իրականացման ընթացակարգերում դրանց կիրառումը:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի աշխատանքներին աջակցող՝ մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ու հաստատել դրանց կազմը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

(4-րդ կետը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն, 07.04.22 N 432-Ն)

5. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովին ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:

(5-րդ կետը փոփ. 23.04.20 N 624-Ն, 07.04.22 N 432-Ն)

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, մյուս բոլոր համայնքների ղեկավարներին համակողմանիորեն աջակցել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման գործառույթներում (քաղաքների և 5000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերի սխեմատիկ հատակագծերի ճշգրտման, բնակչության վարչական հաշվառման ամբողջականացման, սահմանված ժամկետներում ժամանակավոր մարդահամարային կադրերի թեկնածուների ներկայացման, ժամանակավոր աշխատանքային գրասենյակների տրամադրման և այլն):

(6-րդ կետը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն)

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Կոտայքի մարզպետներին` ապահովել գործուն օժանդակություն (սույն որոշման 6-րդ կետում նշված գործառույթների իրականացում) սույն որոշման 2-րդ կետում նշված բնակավայրերում փորձնական մարդահամարի նախապատրաստման ու անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:

8. (կետն ուժը կորցրել է 07.04.22 N 432-Ն )

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ հանրապետական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն, 07.04.22 N 432-Ն) 

 

ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

վիճակագրության պետական խորհրդի անդամ

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

արդարադատության նախարարի տեղակալ

առողջապահության նախարարի տեղակալ

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

պաշտպանության նախարարի տեղակալ

արտաքին գործերի նախարարի տեղակալ

ֆինանսների նախարարի տեղակալ

անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ոստիկանության պետի տեղակալ

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պետ

վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 25.07.19 N 934-Ն, 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն, 07.04.22 N 432-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն)

 

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (հանձնաժողովի նախագահ)

վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

վիճակագրական կոմիտեի մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 25.07.19 N 934-Ն, 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ՝ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն)

 

մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

վիճակագրական կոմիտեի մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ոստիկանության մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)

մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ

մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ

մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 25.07.19 N 934-Ն, 23.04.20 N 624-Ն, 13.05.21 N 751-Ն, 07.04.22 N 432-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան