ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 196-Ա
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-419-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 196-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը |
Իրավական հիմքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս |
2. |
«Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի |
3. |
«Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի |
4. |
«Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ |
5. |
«Գնահատողների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հունիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս |
6. |
«Գնահատման որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ |
7. |
«Հաշվառման ծրագրի վարման կարգը և մուտքագրվող տվյալների ցանկը հաստատելու մասին» Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի ընդունում |
Կադաստրի կոմիտե |
2022 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Գնահատման գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի |
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
18.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|