ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 199-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «UMEX/SimTEX 2022» միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի փետրվարի 20-ից 22-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ պատվիրակության գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 199-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Խաչատուրյան |
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ռ․ Խաչատրյան |
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Գ. Մանթաշյան |
- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Բ. Բադալյան |
18.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|