ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2001 թվականի N 288
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն 1999 թվականի հոկտեմբերի 18-ին Աթենքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի`
Հաստատել հայ-հունական տեխնիկական կոմիտեի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Յու. Խաչատուրով | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (կոմիտեի նախագահ) |
Ա. Աղաջանյան | - ՀՀ ազգային անվտանգության նախարարության գլխավոր վարչության պետ |
Ս. Աղաջանյան | - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության պետական գնումների և հատուկ ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Վ. Գաբրիելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ |
Մ. Մելքոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ |
Պ. Շադյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ |
Գ. Մանասարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության
վարչապետԱ. Մարգարյան