Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 200-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 6 հավելվածում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «32001. Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» միջոցառման շրջանակներում «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրման նպատակով 2020 թվականի օգոստոսի 20-ին «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆՀԲՄԱՇՁԲ-20/5, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» ՍՊԸ-ի հետ կնքված կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/158 և 2020 թվականի օգոստոսի 4-ին «Մանանա 1» ՍՊԸ-ի հետ կնքված կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/36 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ.

2) «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները՝

ա. 2020 թվականի օգոստոսի 20-ին «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՀԲՄԱՇՁԲ-20/5 պայմանագրում՝ մինչև պայմանագրի 11,5 տոկոսի չափով,

բ. 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/158 պայմանագրում՝ մինչև պայմանագրի 44,7 տոկոսի չափով,

գ. 2020 թվականի օգոստոսի 4-ին «Մանանա 1» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/36 պայմանագրում՝ մինչև պայմանագրի գնի 20,6 տոկոսի չափով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղի համայնքում,

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավան և Լուսաղբյուր համայնքներում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ համայնքում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուրմանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները և ծառայությունները ձեռք բերելով «Նորաշեն» ՆՏ ԱԿ կազմակերպությունից.

2) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1045. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «32001. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում քաղ. Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի վերակառուցման նպատակով 2017 թվականի օգոստոսի 14-ին «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀ ՔՊԿԲԸԱՇՁԲ-17/4 պայմանագրում կատարել փոփոխություն` դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ.

3) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1045. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «32001. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում քաղ. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման նպատակով 2017 թվականի հուլիսի 6-ին «ԲԱԶԱԼՏՇԻՆ» ԱԿ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀ ՔՊԿԲԸԱՇՁԲ-17/2 պայմանագրում կատարել փոփոխություն` դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սույն որոշմամբ հատկացվող 32,385.2 հազ. դրամ գումարի շրջանակներում նախատեսվող աշխատանքների համար երկարաձգելով մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

  

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

  

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

  

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 200-Ն որոշման

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2022 թվական: