Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-125-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.799
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:

Քրեակատարողական տեսչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Քրեակատարողական տեսչության ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական տեսչության պետը:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:».

2) 2-րդ մասի «կրտսեր խմբում» բառերը փոխարինել «գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում» բառերով, իսկ «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 3-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով.

2) 10-րդ կետի «կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «իր կողմից պաշտոնում նշանակված» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:»:
 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-125-Ն