Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-90-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.12.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.703
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով`

«ժ) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 -րդ կետով`

«51 . Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար 50.000 դրամ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-90-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան