ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 402-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 4 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«21. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման 1205 «Սոցիալական ապահովություն» բյուջետային ծրագրի «12004 Աջակցություն հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին» և «12005 Աջակցություն զոհվածների ընտանիքներին» միջոցառումների գծով 2022 թվականի ընթացքում խնայողությունների առկայության դեպքում դրանք կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա։»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1951-Ն որոշման NN 5, 7 և 8 հավելվածները կարդալ համաձայն սույն որոշման NN 3, 4 և 5 հավելվածների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 24-ի N 402-Ն որոշման |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 24-ի N 402-Ն որոշման |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2022 թվականիմարտի 24-ի N 402-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|